478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի հետ պայմանագիր է կնքել մինչև 2010 թ.-ը
14:34
24 Հունվարի 2008

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի և տեխնիկական տնօրենի հետ համագործակցության պայմանագիր է կնքել՝ մինչև 2010 թ. մայիսը, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

«Նա մեծ ֆուտբոլում բազմամյա փորձ ունի և բացի մարզչի աշխատանքից՝ նա նաև կդասավանդի երիտասարդ հայ մասնագետներին», - ասաց նա։

Յան Պոուլսենն իր հերթին նշեց, որ քիչ է ծանոթ Հայաստանի հավաքականի խաղին և տեսել է միայն վերջին մի քանի խաղերի տեսագրությունները։ «Ես այժմ ծանոթանում եմ Հայաստանի հավաքականի հնարավորություններին՝ Մալթայում ֆուտբոլի միջազգային առաջնությանը», - ասաց նա։

Մեկնաբանելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հետագա խաղերի մարտավարությունը՝ նա նշեց, որ խաղը լինելու է հարձակողական՝ «հեռու սեփական դարպասներից»։

Նրա խոսքերով, Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը, որպեսզի Ազգային հավաքականն ապագա ունենա։

Նա նաև տեղեկացրեց, որ ապրելու է Երևանում և կփորձի սովորել հայերեն։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի անունը հրապարակվել է այսօր՝ Երևանում։

Յան Պոուլսենը ծնվել է 1946 թ. մարտի 23-ին։ 80-ական թթ.-ին մարզել է 9 մանկական ակումբներ։ 1990-1992 թթ.-ին Պոուլսենը եղել է Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ 1992թ.-ին Դանիան դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 1992-1999 թ.-ին եղել է Դանիայի երիտասարդական հավաքականի մարզիչը։ 1990-1999թթ. եղել է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենը։

2001-2003 թթ.-ին Պոուլսենը դարձել է Սինգապուրի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2006 թ.-ին նա  Հորդանանի երիտասարդական հավաքականի (U20)  մարզիչն էր։ 2007 թ.-ին Պոուլսենի գլխավորած Հորդանանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Աշխարհի երիտասարդական առաջնության ուղեգիր։

Պոուլսենն ունի ՈՒԵՖԱ-ի Պրոֆեսիոնալ կարգի լիցենզիա, նա Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական հրահանգիչն է, անցկացնում է Պրոֆեսիոնալ «A» և «B» կարգերի դասընթացներ։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը մահացել է քաղցկեղից՝ 2007 թ. սեպտեմբերի 11-ին՝ Մեծ Բրիտանիայում։

Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2006 թ. օգոստոսին՝ կնքելով համագործակցության պայմանագիր մինչև 2007 թ. ավարտը։ Նրա անվան հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես, Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ-ոքին։

Պորտերֆիլդի մահից հետո հայկական հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կատարում էին Վարդան Մինասյանն ու Թոմ Ջոնսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: