478.85
+0.03
558.1
+0.51
7.99
-0.15
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել դանիացի մարզիչ Յան Պոուլսենը
13:08
24 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է դարձել դանիացի Յան Պոուլսենը, հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը։

Յան Պոուլսենը ծնվել է 1946 թ. մարտի 23-ին։ Նա մարզչական աշխատանքի բազմամյա փորձ ունի։

Պոուլսենը 90-92 թթ. եղել է ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի օգնականը։ 1992 թ.-ին Դանիայի հավաքականը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ 2001-2003 թթ.-ին Պոուլսենը դարձել է Սինգապուրի հավաքականի գլխավոր մարզիչ։ 2006 թ.-ին նա  Հորդանանի երիտասարդական հավաքականի (U20)  մարզիչն էր։ 2007 թ.-ին Պոուլսենի գլխավորած Հորդանանի ֆուտբոլի հավաքականը նվաճել է Աշխարհի երիտասարդական առաջնության ուղեգիր։

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Յան Պորտերֆիլդը մահացել է քաղցկեղից՝ 2007 թ. սեպտեմբերի 11-ին՝ Մեծ Բրիտանիայում։

Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել 2006 թ. օգոստոսին՝ կնքելով համագործակցության պայմանագիր մինչև 2007 թ. ավարտը։ Նրա անվան հետ են կապված հայկական հավաքականի վերջին հաջողությունները, մասնավորապես, Ղազախստանի և Լեհաստանի հավաքականների նկատմամբ տարած հաղթանակները, ինչպես նաև Պորտուգալիայի հավաքականի հետ ոչ-ոքին։

Պորտերֆիլդի մահից հետո հայկական հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավոր կատարում էին Վարդան Մինասյանն ու Թոմ Ջոնսը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: