486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունը օպերատիվ է արձագանքելու ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությանը
18:04
23 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունը օպերատիվ է արձագանքելու նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվությանը, չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը։

«2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ հնարավոր խախտումները կանխելու, դրանց օպերատիվ արձագանքելու և պատշաճ իրավական գնահատական ապահովելու նպատակով,  Գլխավոր դատախազի հրամանով, ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է՝ օպերատիվ արձագանքել, ուսումնասիրել, գրանցել և պարզել այն բոլոր հաղորդագրությունները, հայտարարությունները կամ հրապարակումները, որոնք կապված կլինեն ընտրախախտումների հետ»,- ասաց Թամազյանը։

Նրա խոսքերով, մասնավորապես, խնդիր է դրված՝ ամենակարճ ժամկետներում քննարկել և լուծում տալ նման գործերին առնչվող հարցերին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրական իրավունքի պաշտպանության և իրավախախտումների հարցերով զբաղվում է դատարանը, իսկ հանցագործություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը և Ոստիկանությունը։

«Այս գործերով հանձնարարված է ապահովել պատշաճ դատախազական հսկողություն»,- նշեց գլխավոր դատախազի տեղակալը։

Նա նշեց, որ ընտրախախտումների հետ մեկտեղ գլխավոր դատախազությունը անդրադառնալու և հսկողություն է սահմանելու  նաև այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կարող են կապված լինել գալիք ընտրությունների հետ։ «Մասնավորապես, դա վերաբերում է ծեծի, մարմնական վնասվածքներ հասցնելու, խուլիգանության, գույքի դիտավորյալ ոչնչացման, բռնության սպառնալիքի, տարբեր բնույթի սուտ տեղեկությունների դեպքերին»,- հստակեցրեց նա։

Թամազյանը նշեց, որ նմանատիպ աշխատանք իրականացվել է նաև 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ ընտրախախտումների փաստերով խորհրդարանական ընտրությունների ժամանակ դատարան է ուղարկվել 8 քրեական գործ, որոնցով անցել են 17 անձինք։ Նրանց մի մասի նկատմամբ քրեական պատժամիջոց է կիրառվել՝ ազատազրկման  տեսքով։ Դատապարտվածներից 12-ը եղել են ընտրատարածքների հանձնաժողովների անդամներ։

«Այսօր մենք կարող ենք ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ կուտակված դրական փորձի հիման վրա մենք հնարավորություն ունենք նաև հետագայում օպերատիվ կարգով արձագանքել ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններին, հայտարարություններին և հրապարակումներին»,- ասաց գլխավոր դատախազի տեղակալը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: