486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ միջուկային վերահսկման հանձնակատարն ուսումնասիրել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը
17:48
23 Հունվարի 2008

ԱՄՆ միջուկային վերահսկման հանձնակատար, դոկտոր Պիտեր Լայնսն (Peter B. Lyons) ուսումնասիրել է Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման ծրագիրը։
 
«Հունվարի 21-22-ը Հայաստան այցելեց ԱՄՆ միջուկային վերահսկման հանձակատար, դոկտոր Պիտեր Լայնսը՝ ծանոթանալու համար Մեծամորի ատոմակայանի ներկայիս կարգավիճակին և գործող ԱԷԿ-ին փոխարինելու նպատակով նոր ատոմակայանի կառուցման ծրագրին»,-«Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից։

Լայնսը հայ պաշտոնատար անձանց հետ քննարկել է այն ուղղությունները, որոնց միջոցով վերահսկման հանձնաժողովը կարող է օգնել Հայաստանին՝ ստեղծել կարգավորող ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են նոր ատոմակայանի լիցենզավորման համար։

Այցի ընթացքում Լայնսը հանդիպել է Էներգետիկայի, արտաքին գործերի,  բնապահպանության նախարարությունների և Հայպետատոմհսկողության պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև այցելել է Հայկական ատոմակայան։

Հայաստանի կառավարությունը 2007թ. նոյեմբերի 29-ին հավանություն է տվել Հայկական ԱԷԿ-ը շահագործումից հանելու ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 238,75 մլն. եվրո (կամ 310,37 մլն ԱՄՆ դոլար)։

Նախնական գրաֆիկի համաձայն, 2012-2016թթ. ծրագրվում է պատրաստվել այս գործընթացի լիցենզավորմանը, իսկ 2016-2048թթ. պետք է աշխատանքներ տարվեն՝ ատոմակայանը գործարկումից հանելու, այն անվտանգ պահպանելու ուղղությամբ, ինչից հետո կիրականացվի շինությունների և կառույցների ապամոնտաժումը, ԱԷԿ-ի տարածքի վերականգնումը, լիցենզիայի գործողության դադարեցումը։

Հայկական ԱԷԿ-ը Հայասատնում ռուսական առաջին սերնդի «ВВЭР-440» ռեակտորով գործող միակ էներգաբլոկն է։ Այն գործարկվել է 1980թ. հունվարին։ Ներկայումս գործում է կայանի երկրորդ՝ 407,5 ՄՎտ. հզորությամբ բլոկը։ Մասնագետների գնահատականներով, ՀԱԷԿ-ը կարող է աշխատել միչև 2016թ.։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-ի սեպտեմբերին 5 տարով անցել են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարման, որը ՌԱՈ «ԵԷՍ Ռոսիայի» (արժեթղթերի 60%) և «Ռոսէներգոատոմ» կոնցերնի (40%) դուստր ձեռնարկությունն է։

--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։