478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+37
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային համաձայնություն» կուսակցությունից Հայաստանի նախագահի թեկնածուն իր նախընտրական ծրագիրը կներկայացնի հունվարի վերջին
16:39
23 Հունվարի 2008

«Ազգային համաձայնություն» կուսակցությունից Հայաստանի նախագահի թեկնածուն իր նախընտրական ծրագիրը կներկայացնի հունվարի վերջին։

«Մեր նոր նախընտրական ծրագիրը հիմնված է կուսակցության հին ծրագրերի վրա, որոնք մշակվել էին դեռևս անցած խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամանակ` որոշ խմբագրումներով»,-ասաց Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսում` հավելելով, որ ծրագրի հիմքում ընկած է լեբերալ-պահպանողական գաղափարախոսությունը։

Նրա խոսքերով, նախընտրական ծրագրում հիմնական շեշտադրումներն արված են Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանում երկրի դերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, սոցիալական քաղաքականության վրա։

Նա նշեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում փետրվարից կսկսվեն այցելություններ երկրի մարզեր։

«Մինչ այդ մենք մտադիր ենք ժողովրդին պատրաստել ակնկալվող այցերին հեռուստատեսային ելույթներով»,-նշեց նախագահի թեկնածուն։

Հարությունյանը տեղեկացրեց, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում ինքը կայցելի Հայաստանի խոշոր քաղաքներ և, եթե ժամանակ մնա, նաև գյուղական համայնքներ։

«Ազգային համաձայնության» թեկնածուն բարձր է գնահատել իր հնարավորությունները կայանալիք նախագահական ընտրություններում՝ նշելով, որ եթե ընտրություններն անցնեն արդար և հավասար պայմաններում, ապա ինքը  կլինի հաղթողների մեջ։

Հարությունյանը նախընտրական քարոզարշավում հանդես կգա «Եկել է Ազգային համաձայնության ժամանակը» և «Ես կլինեմ ոչ միայն բոլորի, այլև յուրաքանչյուրի նախագահը» կարգախոսներով։

 «Ազգային համաձայնություն» կուսակցությունը հիմնվել է 2000թ.։ Այդ ժամանակվանից այն մասնակցել է 2003թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին, ինչպես նաև 2007թ. խորհրդարանական ընտրություններին։

Նախորդ նախագահական ընտրություններին Հարությունյանը հավաքեց ընտրողների ձայների շուրջ 1%-ը։

Հայաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2008թ. փետրվարի 19-ին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: