482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՓՄՁ ներկայացուցիչների հայկական միությունը նախագահական ընտրություններին աջակցելու է Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը
16:38
23 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հայկական միությունը նախագահական ընտրություններին աջակցելու է «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի թեկնածությանը։ Այս մասին չորեքշաբթի Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց միության նախագահ Ստեփան Ասլանյանը։

Նրա խոսքերով, Բաղադսարյանի գլխավորած կուսակցությանը ՓՄՁ հայկական միությունը աջակցել է նաև 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քանի որ կուսակցության նախագահը հատուկ ուշադրություն էր դարձնում ՓՄՁ հիմնախնդիրներին։

«Ազգային ժողով անցնելու իր առաջին օրվանից Բաղդասարյանն առաջարկել է խորհրդարանի նախագահին կից ստեղծել տարբեր խորհուրդներ, որոնք կզբաղվեին բնակչության բոլոր խավերի խնդիրներով»,- ասաց Ասլանյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ այս նախաձեռնության շրջանակներում խորհրդարանում ստեղծվեց փոքր և միջին գործարարության խորհուրդ։

«Բաղդասարյանը կարողացավ խորհրդարանում բարձրացնել ՓՄՁ ներկայացուցիչների հիմնախնդիրները»,- ասաց Ասլանյանը։

Դրա հետ մեկտեղ միության նախագահն ավելացրեց, որ երկրի ողջ տնտեսական դաշտը մենաշնորհային է և լուրջ փոփոխությունների կարիք ունի։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ԿԸՀ-ում գրանցված ինը թեկնածուներ։ Հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկեց նախագահի թեկնածուների քարոզարշավը, որը տևելու է մինչև փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։