484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցները կկարողանան անցնել ինտերակտիվ կրթության ռեժիմի
16:18
23 Հունվարի 2008

Մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցները կկարողանան անցնել ինտերակտիվ կրթության ռեժիմի։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։

«Մենք արդեն սկսել ենք Հայաստանի Սյունիքի մարզում փորձնական ծրագրի իրականացումը, որով ենթադրվում է Կապան քաղաքի լավագույն դպրոցներից մեկի միացումը հինգ սահմանամերձ դպրոցներին և նրանց միջև ինտերակտիվ կրթության համակարգի ներդրումը»,-ասաց Երիցյանը։

Նրա խոսքերով, ներկայումս այդ դպրոցների ուսուցիչները համապատասխան պատրաստություն են անցնում։

«Սա պետության և մասնավոր հատվածի, մասնավորապես Microsoft կորպորացիայի հետ համագործակցության լավ ծրագիր է, որը մենք իրականացրել ենք 1-1,5 ամիսների ընթացքում։ Եթե մենք ստանանք ակնկալվող արդյունքները, ապա մեկ-երկու տարվա ընթացքում Հայաստանի բոլոր դպրոցները կկարողանանք բերել  ուսման նման ռեժիմի»,-ասաց Երիցյանը։

Հայաստանում Microsoft-ի նորարարական փորձնական ռեժիմով գործող կենտրոնի շրջանակներում իրականացվում է օն-լայն ռեժիմով դասերի անցկացման ծրագիր, որը թույլ է տալիս շրջկենտրոնների և Երևանի ուսուցիչներին՝ դասեր անցկացնել  հեռավոր գյուղերում։

Այս նախագծի շրջանակներում ընտրվել է Սյունիքի մարզը, որը Երևանից ամենահեռու գտնվող մարզն է։

Microsoft-ի տվյալների համաձայն, Հայաստանում այսօր գործում է շուրջ 1400 հանրակրթական դպրոց, որտեղ տեղադրված է ավելի քան 10 հազ. համակարգիչ, ինչը թույլ է տալիս անհրաժեշտ ցանց ստեղծել՝ մշակվող առարկաները ներդնելու համար։

Նորարարական կենտրոնի ստեղծումը նախատեսված է կոոպերացիայի մասին պայմանագրով, որը Հայաստանի կառավարության և Microsoft-ի միջև ստորագրվել է 2007թ. հունվարի 30-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։