486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
2007 թվականը տնտեսական աճի և զարգացման առումով արդյունավետ էր Հայաստանի համար. առևտրի նախարար
16:04
23 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. 2007 թվականը տնտեսական աճի և զարգացման առումով արդյունավետ էր Հայաստանի համար։ Այս մասին չորեքշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը։

Նրա խոսքերով, 2007 թվականի արդյունքներով, Հայաստանում ՀՆԱ ծավալը կազմել է 3140,4 միլիարդ դրամ, ինչը 13,8 տոկոսով գերազանցում է 2006 թվականի ցուցանիշը։

«2007 թվականի արդյունքներով, տնտեսական աճը բավական տպավորիչ էր, կարծում եմ, որ այս առաջընթացն ազդել է բնակչության կենսամակարդակի վրա»,- ասաց Երիցյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, 2007 թվականին Հայաստանում արտադրվել է 716,1 միլիարդ դրամի արդյունաբերական ապրանք՝ 2,6 տոկոս աճի պայմաններում։

«Նախորդ տարվա համեմատ արդյունաբերությունը սկսել է ավելի ակտիվ տեմպով զարգանալ, և եթե բացառենք պրոբլեմատիկ ոլորտները, մասնավորապես, ալմաստի վերամշակման ոլորտը, ապա, ընդհանուր առմամբ, աճը կազմել է 8,8 տոկոս»,- ասաց Երիցյանը։

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, 2007 թվականին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալն աճել է 41,7 տոկոսով և կազմել 4,5 միլիարդ դոլար, միաժամանակ, արտահանման ծավալն աճել է 23,7 տոկոսով և կազմել 1,2 միլիարդ դոլար, իսկ ներկրման ծավալն աճել է 49,7 տոկոսով և կազմել 3,3 միլիարդ դոլար։

«Խորհրդանշական է, որ ներկրման համակարգում աճում է արդյունաբերական-արտադրական նշանակության ապրանքների ծավալը, մասնավորապես, մեքենաշինական և նոր տեխնոլոգիաների ապրանքների տեսակարար կշիռը, որոնց ներդրումը կաջակցի տնտեսության զարգացմանը»,- ասաց Երիցյանը։

Միաժամանակ աճում է միջազգային ներդրումների ծավալը, որը, նախարարության կանխատեսումներով, 2007 թվականի արդյունքներով կկազմի 600 միլիոն դոլար։

Հայաստանում, 2007թ. հունվար-սեպտեմբերի տվյալներով, խոշորագույն միջազգային ներդրողները եղել են Ռուսաստանը (175,9 միլիոն դոլար), Լիբանանը (134 միլիոն դոլար), Արգենտինան (24,9 միլիոն դոլար), ԱՄՆ-ը (21,3 միլիոն դոլար), Գերմանիան (20,4 միլիոն դոլար)։

«Իրականացված ներդրումներն առավելապես ուղղված են եղել նոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրմանը, ինչպես նաև արտադրական հզորությունների ընդլայնմանը»,- ասաց Երիցյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։