480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մշակութային կյանքի զարգացումը պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում. Քոչարյան
15:54
23 Հունվարի 2008

Հայաստանում մշակութային կյանքի զարգացումը պետք է գտնվի պետության ուշադրության կենտրոնում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2007թ. մշակույթի և արվեստի ոլորտում պետական մրցանակների հանձնման արարողության ժամանակ։

«Ցանկացած պետության, այդ թվում Հայաստանի, զարգացման անցումային փուլում երկրի մշակութային կյանքը դժվար ժամանակներ է ապրում։ Դա ապացուցում է, որ պետությունը պետք է մշակույթի ոլորտն ուշադրության կենտրոնում պահի»,-ասաց նախագահը։

Նրա խոսքերով, Հայաստանում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումները բարձրացնում են հոգևոր սննդի պահանջը։

Երկրի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Հայաստանում կյանքի որակ հասկացության տակ հասկացվում է ոչ միայն կենցաղային պայմանների բարելավումը, այլև բարենպաստ մշակութային մթնոլորտի ձևավորումը, առանց որի հնարավոր չի լինի անգամ խոսել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման մասին։

Քոչարյանը ցավով փաստեց 2007թ.-ին կինոյի և թատրոնի ոլորտներում պետական մրցանակի բացակայությունը։

Նախագահի կարծիքով, այդ երևույթը ցույց է տալիս ոլորտի զարգացման համար շտապ միջոցառումների ձեռնարկման, նոր մոտեցումների կիրառման, նոր կառավարիչների աշխատանքի անհրաժեշտությունը։

«Հայաստանում արդեն ստեղծվում են հեռուստատեսային ֆիլմեր, որոնք իրենց որակով չեն զիջում արտասահմանյաններին։ Նման տենդենց էր դիտարկվում նաև Ռուսաստանում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո այնտեղ սկսեցին արտադրվել բարձր գեղարվեստական արժեք ունեցող հեռուստաֆիլմեր»,-հիշեցրեց Քոչարյանը։

Նախագահն առանձնահատուկ կանգ առավ քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի վրա։ Նրա խոսքերով, մի քանի տարի առաջ դժվար էր անգամ հաջողություն ակնկալել այս ոլորտում։

«Սակայն հետագա տարիների զարգացումները, նոր ստեղծագործական խմբերի ստեղծումը թույլ տվեց խոսել արդեն ոչ թե պարզ կառուցապատման, այլ այնպիսի շինությունների ստեղծման մասին, որոնք արժանի կլինեն պետական մրցանակների։ Դրա ապացույցը Երևանի քաղաքապետարանի շենքն է, որն արդեն դարձել է քաղաքի մի մասը»,-ասաց նա։

Նախագահը նշեց, որ Երևանում մեծ պոտենցիալ կա՝ քաղաքաշինության ոլորտի զարգացման համար, այնպիսի շենքերի կառուցման համար, որոնք իրենց որակով չեն զիջի քաղաքապետարանի շենքին։

Քոչարյանն ընդգծեց նաև պետական մրցանակակիրներին որոշող հանձնաժողովի  մեծ աշխատանքը։ Նա նշեց, որ հանձնաժողովի վրա երբեք ճնշում չի գործադրվել։

 «Թեև մրցանակակիրներին որոշելը կախված է հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ կարծիքից, հաղթողների ընտության գործընթացը արդար է ընթացել»,- ասաց նախագահը։

Չորեքշաբթի Հայաստանում պետական մրցանակներ են շնորհվել 2007թ. մշակույթի և արվեստի ոլորտում։ Մրցանակները շնորհվել են գրականության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: