478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Արևմուտքին և Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի նախագահական ընտրություներին Սարգսյանի հաղթանակը. փորձագետ
15:26
23 Հունվարի 2008

Արևմուտքին և Ռուսաստանին ձեռնտու է Հայաստանի նախագահական ընտրություներին Սարգսյանի հաղթանակը։ Նման կարծիք չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին»  հայտնել է Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային զարգացման ինստիտուտի ծրագրերի համակարգող, քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը։

«Ինչպես Արևմուտքը (ԱՄՆ-ն և ԵՄ պետությունները), այնպես էլ Ռուսաստանը (ինչպես նաև ԱՊՀ երկրները) դժվար թե Լևոն Տեր-Պետրոսյանի անձի մեջ տեսնում են ՀՀ նախընտրելի նոր նախագահին. նրանց միանգամայն ձեռնտու է գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հաղթանակը՝ որպես պրագմատիկ և ուժեղ քաղաքական գործչի, որն ունի ժողովրդայնության լավ ռեսուրս և կարողանում է «ընդհանուր լեզու» գտնել ինչպես Արևմուտքում և Արևելքում, այնպես էլ իր համաքաղաքացիների շրջանում, որոնք նրա հետ կապում են Հայաստանի առաջընթացը քաղաքական զարգացման ճանապարհով, միջազգային ասպարեզում նրա դերի ուժեղացումը և տնտեսական բարենպաստությունը՝ այն դժվարին աշխարհագրական-ռազմավարական պայմաններում, որոնցում այժմ գտնվում է Հայաստանը», - հայտարարել է Խաթլամաջյանը։

Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի զարգացման ժողովրդավարական վեկտորի պայմաններում նախագահի պաշտոնի համար պայքարում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը միանգամայն նորմալ,  հայկական հասարակության այն մասի առաջնորդի օրինաչափ քաղաքական որոշումն է, որը, այդ մասնակցության միջոցով, կարող է առավել պարզորոշ հայտարարել հայրենի արտաքին և ներքին քաղաքականության որոշ բաղկացուցիչների հետ իրենց անհամաձայնության մասին։

Միաժամանակ Խաթլամաջյանը նշել է, որ Տեր-Պետրոսյանի թեկնածության, ինչպես նաև որոշ ոչ պակաս (նաև ոչ առավել) նշանակալի անձանց առկայությունը թեկնածուների ցուցակում ոչ միայն նախընտրական պայքարին իրական ձևաչափ է հաղորդում, ոչ միայն հնարավոր է դարձնում ժողովրդավարական ընտրությունները՝ բազմաթիվ այլընտրանքներով, այլև լավ հնարավորություն է տալիս ընտրողներին՝ ընտրություններից առաջ կրկին մտածել իրենց երկրի ապագայի մասին և հասկանալ, թե ինչն է իերնց համար ընդունելի և ինչը՝ ոչ։

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։

Արդեն պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։ Քաղաքական քարոզարշավին մասնակցելու են նախագահի ինը թեկնածու, որոնց հունվարի 18-ին գրանցել է Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Նախագահական պայքարում մրցելու են «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։--0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: