483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ դիտորդները չեն միջամտի Հայաստանի ներքաղաքական գործընթացներին
14:04
23 Հունվարի 2008

ԱՊՀ դիտորդական առաքելությունը, որը հետևելու է Հայաստանում 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին, մտադիր չէ միջամտել երկրի ներքաղաքական գործընթացներին, հայտարարել է առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Գարկունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպման ընթացքում։

«Ներքաղաքական զարգացումներին միջամտելու որևէ ցանկություն չունենք, և ընտրական գործընթացի գնահատականը կտրվի մեր դիտորդների անկողմնակալ և օբյեկտիվ դիտարկումների հիման վրա», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեց Գարկունի խոսքերը ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Գարկունը տեղեկացրել է, որ առաքելության կազմում ընդգրկվել է շուրջ 150 դիտորդ և նախատեսվում է, որ ընտրությունների օրը նրանք հետևելու են քվեարկության ընթացքին ընտրատեղամասերի շուրջ 70 տոկոսում:

Աղվան Հովսեփյանը իր հերթին, կարևորելով ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի խախտման դեպքերին օպերատիվ և համարժեք քրեաիրավական գնահատական տալը՝ հույս է հայտնել, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, քվեարկության արդյունքները կեղծելու համար ձևավորված պատժողական քաղաքականությունը կանխարգելիչ դեր կխաղա:

Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Գլխավոր դատախազությունում արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, գլխավոր դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով:

Բացի այդ,  գրություններ են ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետին՝ քննչական առանձին խմբեր ձևավորելու առաջարկությամբ:

Աղվան Հովասեփյանը արձանագրել է, որ  ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի քննարկման ընթացքը լինելու է հրապարակային՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել դրա վերաբերյալ ցանկացած ծավալի տեղեկատվություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: