483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է ընտրական իրավախախտումների գործընթացը վերահսկող աշխատանքային խումբ
12:32
23 Հունվարի 2008

Հայաստանի գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կոչված է վերահսկել 2008 թ.-ի փետրվարի 19-ին կայանալիք ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ տեղեկությունների քննարկման գործընթացը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

Աշխատանքային խումբը ստեղծվել է Հայաստանի գլխավոր դատախազի հրամանով։ Աշխատանքային խմբում են  ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը (խմբի ղեկավար), պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ Սմբատ Մելիքջանյանը, պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ Դավիթ Դավթյանը, ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, սեփականության և տնտեսական հանցագործությունների վարչության դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը, ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության ավագ դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության  դատախազ Արմեն Չիչոյանը, մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ավագ Ավագյանը:

Գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գուրգեն Ամբարյանին և գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանին հանձնարարված է ուսումնասիրել զանգվածային լրատվության միջոցներում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հրապարակումները, դրանց մասին անմիջապես իրազեկել աշխատանքային խմբին` սահմանված կարգով քննարկելու և արդյունքների մասին համապատասխան լրատվության միջոցներին հաղորդումներ ուղարկելու համար:

Խմբի ղեկավարը պետք է պարբերաբար ամփոփ տեղեկանք ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին՝ ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, դրանց քննարկման ընթացքի և արդյունքների մասին։

Հրամանի կատարման շրջանակներում դատախազության ստորաբաժանումների գործունեության համակարգման պարտականությունը իր վրա է վերցրել գլխավոր դատախազի տեղակալ  Ա. Թամազյանը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: