478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախագահական ընտրությունների նախաշեմին լուրջ քաղաքական բանավեճ չի տեսնում
19:37
22 Հունվարի 2008

Հայաստանի նախագահի թեկնածու Արման Մելիքյանը նախագահական ընտրությունների նախաշեմին լուրջ քաղաքական բանավեճ չի տեսնում։

«Ես Հայաստանում լուրջ քաղաքական բանավեճ չեմ տեսնում, և չեմ ցանկանում բանավիճել ապաքաղափարականացված մարդկանց հետ»,-երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահի թեկնածու, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

Նա նշեց, որ ծանոթացել է նախագահության բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերին, որոնցից շատերի մեջ չկան կոնկրետ կետեր, որոնք կարող էին  բանավեճերի թեմա ծառայել։

«Իմ համար մի քանի կետ կա, որոնց առկայության դեպքում ծրագիրն ինձ համար հետաքրքիր է դառնում և ես տեսնում եմ բանավեճերի հիմքերը։ Բայց նախագահի թեկնածուներն ունեն ծրագրեր, որոնք ոչ մի իրական հեռանկար չեն պարունակում»,-ասաց Մելիքյանը, նշելով, որ չի ցանկանում անձնավորել և իր գործընկերների դեմ հակաքարոզչություն վարել։

Նա նշեց, որ Հայաստանում կա քաղաքական մշակույթի ձևավորման անհրաժեշտություն, իսկ քաղաքական գործիչները պետք է լուծեն քաղաքական հարցեր, այլ ոչ թե անհասկանալի վեճեր վարեն անհատների առանձին հատկանիշների վերաբերյալ։

«Կարելի է նշել, որ հայ հասարակությունը հետզհետե զարգանում է, և այն աշխատաոճը, որը նորմալ էր 5-10 տարի առաջ, այսօր արդեն անընդունելի է։ Ես լավատես եմ, և վստահ եմ, որ շուտով շատ բան կփոխվի, դրա համար միայն անհրաժեշտ է ջանք գործադրել»,-ասաց Մելիքյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան փետրվարի 19-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: