484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մոտակա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 5-10 աստիճանով
15:55
22 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մոտակա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում բարձրանալու է 5-10 աստիճանով։ Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց Հայաստանի հիդրոմետի և մոնիտորինգի պետական ծառայության եղանակի կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, եղանակի փոփոխությունները պայմանավորվելու են հարավ-արևմուտքից թափանցող տաք հոսանքներով։
 
«Հարավ-արևմուտքից Հայաստանի տարածք արագորեն թափանցում են տաք օդային հոսանքներ։ Նրանց ազդեցությունը հատկապես վառ արտահայտված կլինի հանրապետության լեռնային և նախալեռնային շրջաններում, հատկապես՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում»,- ասաց նա։ 

Նրա խոսքով, հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-10 աստիճանով, բացի Արարատյան դաշտավայրից, քանի որ այն ավելի թույլ է արձագանքում տաք օդային հոսանքներին։ Այս կապակցությամբ ջերմաստիճանի սանդղակն այստեղ կբարձրանա միայն 2-4 աստիճանով։

Հայհիդրոմետ ծառայության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ հանրապետությունում սառը եղանակը կպահպանվի մինչև հունվարի 23-ը, իսկ արդեն չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, ջերմաստիճանը կբարձրանա 2-5 աստիճանով։

Կանխատեսումների համաձայն, հունվարի 25-26-ին հանրապետության առանձին շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձույն։

«Եթե նախորդ գիշեր մայրաքաղաքի որոշ գոտիներում օդի ջերմաստիճանը հասել է մինուս 20 աստիճանի, իսկ ավելի բարձր շրջաններում՝ մինուս 15-ի, ապա մոտակա օրերին ջերմաստիճանը Երևանում կբարձրանա մինուս 13-14-ի և մինուս 8-10 աստիճանի համապատասխանաբար։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը Երևանում կլինի մինուս 2-4»,- նշեց Սուրենյանը։

Նա նաև ընդգծեց, որ հատկապես բարձր ջերմաստիճան է սպասվոմ Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերում, որտեղ օդի ջերմաստիճանը տաքանալու է մինչև պլյուս 10 աստիճանի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։