481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Վանաձորի բնակիչը կասկածվում է իր մոր սպանության մեջ
15:02
22 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Վանաձորի 28-ամյա մի բնակչի դեմ, որը կասկածվում է իր մոր սպանության մեջ։

«Հունվարի 19-ին Վանաձորի ոստիկանության բաժանմունք հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ իր բնակարանում, հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել 68-ամյա Սիրվարդ Նազարյանը։ Հունվարի 20-ի դիահերձմամբ պարզվել է, որ կնոջ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ, բութ վնասվածքը, գլխուղեղի աջ կիսագնդի արնազեղումները և դրանց հետևանքով առաջացած գլխուղեղի կարևոր ֆունկցիաների խանգարումը»,-«Նովոստի-Արմենիային» տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից։ Նույն օրը մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։

Պարզվել է, որ հունվարի 16-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Սիրվարդ Նազարյանի որդին ձեռնափայտով մի քանի անգամ հարվածել է մորը, որի հետևանքով, մի քանի օր անց, կինը մահացել է։

Կասկածյալը ձերբակալված է։ Հանցագործության գործիքը առգրավված է։ Այս փաստով կատարվում է նախաքննություն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։