478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսֆինմոնիտորինգը և Հայաստանի ֆինանսական դիտարկումների կենտրոնը կհամագործակցեն՝ հանցավոր եկամուտների օրինականացման դեմ պայքարում
14:30
22 Հունվարի 2008

ՌԴ ֆինանսական մոնիտորինգի դաշնային ծառայությունը (Ռոսֆինմոնիտորինգ) և ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը ստորագրել են միջգերատեսչական համաձայնագիր՝ հանցավոր կերպով ստացված փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի բնագավառում փոխգործակցության մասին։

«Ֆինանսական հետախուզություններն իրենց տրամադրության տակ ունեն օրենսդրական և օպերատիվ մեխանիզմների բավականին մեծ զինանոց, որի օգտագործումը թույլ է տալիս ապահովել մեր պետությունների ղեկավարների կողմից դրված խնդիրների լուծումը, մասնավորապես, հայտնաբերել և կանխարգելել անօրինական գործողությունները և հակազդել հանցավոր եկամուտների օրինականացմանն ու ահաբեչության ֆինանսավորմանը», - երեքշաբթի Երևանում տեղի ունեցած համաձայնագրի ստորագրման ժամանակ հայտարարեց Ռոսֆինմոնիտորինգի ղեկավար, Հանցավոր եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման հակազդման Եվրասիական խմբի նախագահ Օլեգ Մարկովը։

Մարկովը նշեց, որ համաձայնագիրը ոչ միայն հիմք է ապահովում՝ միջգերատեսչական լիարժեք և լայնամասշտաբ համագործակցության և փոխգործունեության համար, այլև թույլ է տալիս բարձրացնել անդրսահմանային դրամական հոսքերի վերահսկման համակարգի արդյունավետությունը՝ հանցավոր եկամուտների օրինականացումը հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով։

«Այս փաստաթուղթն ընդլայնում է նաև մեր երկրների ֆինանսական հետախուզությունների ստորաբաժանումների միջև կասկած հարուցող դրամական միջոցների կամ այլ ունեցվածքի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև ապահովում է օրենսդրական բազա՝ ֆինանսական համատեղ հետաքննություններ անցկացնելու համար» - պարզաբանեց նա։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն իր հերթին հայտարարեց, որ այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա հայկական կողմին ծանոթանալ Ռոսֆինմոնիտորինգի մեծ փորձի հետ, ինչպես նաև հնարավորություն կընձեռի՝ տեղեկատվություն փոխանակել և օգտվել սույն կառուցվածքի ուսումնական կենտրոնի հնարավորություններից։

«Ռուսական կողմն առաջարկել է որակավորում անցնել նաև երկրի այլ հաստատություններին, այդ թվում նաև ՀՀ ԱԺ պատգամավորներին։ Մեզ համար սա շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն, որ այսօր խորհրդարանի քննարկման է ներկայացված ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդեցության մասին նոր օրենքի նախագիծը», - ընդգծեց նա։

ՀՀ ԿԲ նախագահը նաև հույս հայտնեց, որ այդ համաձայնագիր նոր էջ կբացի երկու երկրների կենտրոնների միջև փոխհարաբերություններում և կստեղծի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը նպաստող լուրջ բազա։

«Էգմոնտ» միջազգային խմբի անդամներ Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն հաստատվել է փոխգործունեություն այնպիսի հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ հանցավոր եկամուտների լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված անօրինական գործողությունների հայտնաբերման, հետաքննման և կանխարգելման տեսակետից։ 2007 թ.-ին, մասնավորապես, ավարտվել է նման 3 գործ, իսկ 15 գործ այժմ գտնվում են հետաքննության փուլում։

2007 թ. հունիսին, Ռոսֆինմոնիտորինգի գործուն աջակցությամբ, Հայաստանը միացել է «Էգմոնտ» միջազգային խմբին, որը միավորում է աշխարհի ավելի քան 120 երկրների ֆինանսական հետախուզությունների ստորաբաժանումները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: