478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կրասնոդարի երկրամասի հայկական համայնքը դիմել է Եվրոմիության կազմում գտնվող երկրների ղեկավարներին
11:55
22 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 20-ին Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Տենգինկա ավանում տեղի է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայկական հասարակական մի շարք կազմակերպությունների ղեկավարների խորհրդակցությունը, որը նվիրված էր Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս»  թերթի՝ մեկ տարի առաջ սպանված գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հիշատակին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունից, հավաքվածները լսել են զեկույցներ հետևյալ թեմաներով՝ «Ազգային և կրոնական փոքրամասնությունների վիճակը ժամանակակից Թուրքիայում», «Հրանտ Դինք՝ պանթուրքիզմի գաղափարախոսության զոհը», «Արդյո՞ք թուրքերը եվրոպացիներ են»։

Տեղի ունեցած քննարկումների և կարծիքների փոխանակումից հետո խորհրդակցության մասնակիցներն ընդունել են ուղերձ՝ Եվրոմիության կազմում գտնվող պետությունների ղեկավարներին, որում կոչ են արել նրանց՝ ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ պահաջնելով նրանցից անցկացնել Հրանտ Դինքի սպանության և այդ հանցագործության պատճառների օբյեկտիվ հետաքննություն։ Խորհրդակցության մասնակիցների կարծիքով, միայն սեփական  պատմության մութ էջերի վերանայումը, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կարող է Թուրքիային իրավունք տալ՝ հավակնելու Եվրոպայում տեղ ունենալուն։

Կրասնոդարի երկրամասի հասարակության ներկայացուցիչների ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ «Հրանտ Դինքի սպանությունը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ատելության քաղաքականության արդյունք էր, և կատարված ոճրագործությունը ահաբեկչական ակտ է այն բոլորի նկատմամբ, ովքեր փորձում են Թուրքիայում շարժվել Հայկական Հարցի քննարկման ուղղությամբ։ Թուրքական իշխանությունները պատասխանատվություն են կրում տեղի ունեցածի համար, քանի որ հենց նրանք են երկրում ստեղծել անհանդուրժողականության մթնոլորտ»։

«Մենք՝ Կրասնոդարի երկրամասի հայ հասարակայնության ներկայացուցիչներս, Հրանտ Դինքի սպանության տարելիցին դիմում ենք Եվրոպայի պետությունների ղեկավարներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի իշանությունների վրա,   նրանցից պահանջել այդ հանցագործության և այդ արարքի պատճառների օբյեկտիվ հետաքննություն։ Մենք համոզված ենք, որ միայն սեփական պատմության մութ էջերի վերանայումը, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության փաստի ճանաչումը կարող է Թուրքիային իրավունք տալ հավակնելու Եվրոպայում տեղ ունենալուն», - ասվում է փաստաթղթում։

Ուղերձը, մասնավորապես, ստորագրել են Տիգրան Թավադյանը («Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության տեղական մասնաճյուղի նախագահ, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր), Արտավազդ Թուլումջյանը («Համշեն» հայկական գիտատեղեկատվական-մշակութային կենտրոնի նախագահ), Քրիստափոր Մխիթարյանը (Կրասնոդար քաղաքի Հայկական մշակութային կենտրոնի նախագահ, «Խաչքար» ամսագրի գլխավոր խմբագիր), Ալլա Պարցիկյանը (Նովորոսիյսկ քաղաքի ազգային-մշակութային միությունների համակարգող), Վլադիմիր Մխիթարյանը (Նովորոսիյսկ քաղաքի «Լույս» հայկական մշակույթի միության նախագահ), Արամ Երմոյանը ( Հայ գրողների «Ձայն Համշենական» Սոչիի քաղաքային միության նախագահ), Հայկազ Օհանյանը (Սոչիի «Երանգ Համշենի» հայ նկարիչների միության նախագահ)։

Հրանտ Դինքը սպանվել է հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ 53-ամյա Հրանտ Դինքը հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիրն էր։ Նա հայտնի էր 1915-1923 թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացված Հայոց Ցեղասպանությանը նվիրված իր կտրուկ հոդվածներով։ Հենց այս թեմայի վերաբերյալ աշխատանքների պատճառով նա բազմիցս հալածվել է ներկայիս թուրքական կառավարության կողմից։ Լրագրողի սպանությունը լայն արձագանք է ստացել ողջ քաղաքակիրթ աշխարհում։ Այն դատապարտվել է երվոկառույցների ղեկավարների և միջազգային շատ այլ կազմակերպությունների կողմից։

Այսօրվա դրությամբ քրեական գործ է հարուցվել Թուրքիայի 19 քաղաքացիների նկատմամբ։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած Սամաստը և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով։

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Դինքին սպանողը լիովին խոստովանեց իր հանցանքը և խոստովանագրում նշեց, որ վճռել է սպանել լրագրողին՝ նախևառաջ հայոց ցեղասպանությանը վերաբերող նրա հրապարակումների ազդեցության տակ։Մեղադրյալի աթոռին 19 կասկածյալներ են։  Դատական գործընթացը հետաձգվել է մինչև 2008 թ.-ի փետրվար ամիսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։