482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանցի գործարարները Հայաստանում համատեղ ձեռնարկություններ հիմնելու լավ հնարավորություններ են տեսնում
10:56
22 Հունվարի 2008

Ռուսաստանցի գործարարները Հայաստանում նոր համատեղ  ձեռնարկություններ հիմնելու լավ հնարավորություններ են տեսնում, և առաջիկայում կհստակեցվեն կոնկրետ ուղղությունները: Այս մասին հայտարարվել է Երևանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և հայ-ռուսական տնտեսական համաժողովի ներկայացուցիչների  հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը նախօրեին տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, զրուցակիցները նաև քննարկել են խորհրդային տարիներին Ռուսաստանի արդյունաբերության հետ փոխկապակցված հայկական ձեռնարկությունների ներուժի վերագնահատման հիմա վրա նոր ծրագրեր  իրականացնելու հնարավորությունները:

Գործարարները շնորհակալություն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին հայ-ռուսական տնտեսական կապերի վերականգնման և զարգացման գործում ներդրած հետևողական ջանքերի համար, հայտարարելով, որ դրանք, բացի արդեն իսկ արձանագրված արդյունքներից, նաև լավ նախադրյալներ են ապահովել առավել մեծածավալ և խոստումնալից ծրագրեր իրականացնելու համար:

Ռոբերտ Քոչարյանը ողջունել է նման միջոցառման անցկացումը նշելով, որ երկկողմ տնտեսական կապերը դարձել են հայ-ռուսական համագործակցության լոկոմոտիվը, ինչի արդյունքում ռուսական կապիտալը ներգրավվել  է Հայաստանի  տնտեսության բազմաթիվ ճյուղերում։

2008 թ. հունվարի 20-21-ը Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ,  անց է կացվում տնտեսական համաժողով։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում է երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ֆորումին նաև մասնակցում են ՌԴ և ՀՀ տրանսպորտի նախարարները, կառավարության անդամներ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի գործարարները։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։