480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԿԸՀ-ն հաստատել է նախագահի թեկնածուներին ՀՀՀ եթերի տրամադրման կարգը
18:55
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի թեկնածուներին քաղաքական քարոզարշավի համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՀ) եթերը տրամադրելու կարգը։

Տվյալ որոշումը հաստատվել է երկուշաբթի՝ ԿԸՀ նիստի ժամանակ։ Հաստատված կարգի ահմաձայն, ՀՀՀ եթերը քաղաքական գովազդի համար տրամադրվելու է հունվարի 23-ից փետրվարի 17-ը՝ ժամը 17։15-ից, իսկ տեխնիկական խնդիրների դեպքում եթերը կարող է հետաձգվել 30 րոպեով։

Ինչպես հաղորդեց ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը, հունվարի 23-ից փետրվարի 10-ը թեկնածուներին ամեն օր տրամադրվելու է 2 րոպե անվճար և 4 րոպե վճարովի եթեր։ Փետրվարի 11-16-ը հեռուստատեսությամբ գովազդի տևողությունը հասցվելու է մինչև 3 րոպե անվճար և 6 րոպե վճարովի եթերի, իսկ փետրվարի 17-ին թեկնածուներն անվճար կստանան 4 րոպե և վճարովի՝ 8 րոպե եթեր։

Միաժամանակ Հայաստանի հանրային առդիոյի եթերում քաղաքական գովազդին հունվարի 23-ից փետրվարի 10-ը հատկացվելու է 4 րոպե անվճար և 6 րոպե վճարովի եթեր, իսկ փետրվարի 11-16-ը՝ 6 րոպե անվճար և 9 րոպե վճարովի եթեր։ Փետրվարի 17-ին թեկնածուները կստանան 8 րոպե անվճար և 12 րոպե վճարովի եթեր։

Հայաստանի հանրային ռադիոյի եթերում քաղաքական գովազդը հնչելու է ժամը 13։30-ից։

Ինչպես նիստի ժամանակ տեղեկացրեց ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը, թեկնածուների նախընտրական հոլովակների հեռարձակումը մեկնարկելու է նախընտրական քարոզարշավի մեկնարկից երկու օր ուշ, ինչը հնարավորություն կտա Հանրային հեռուստատեսությանը՝ պատշաճ մակարդակով նախապատրաստվել գովազդային հոլովակների հեռարձակմանը։

«Թեկնածուները նաև լրացուցիչ հնարավորություն կունենան՝ իրենց ելույթներին պատրաստվելու համար։ Բացի այդ, դրա հաշվին մենք կարող ենք ավելի երկար եթերներ տրամադրել թեկնածուներին, ինչը համապատասխանում է ընդդիմադիր թեկնածուների պահանջներին»,- ասաց Ազարյանը։

Նա նաև ընդգծեց, որ եթերից կարող են օգտվել ինչպես թեկնածուները, այնպես էլ նրանց լիազորված անձինք։

Նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 9 թեկնածուներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: