484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության ապրանքների մատակարարումների ծավալը 2002 թվականից մինչ օրս կազմել է մոտ 25 մլն. դոլար
17:51
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Ռոսօբորոնէքսպորտի» պայմանագրերով Ռուսաստանից Հայաստան ռազմական նշանակության ապրանքների մատակարարումների ծավալը 2002 թվականից մինչ օրս կազմել է մոտ 25 մլն. դոլար։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց «Ռոստեխնոլոգիի» պետական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը՝ ելույթ ունենալով Հայ-ռուսական տնտեսական համաժողովի ժամանակ։

Նրա խոսքերով, այդ ժամանակաշրջանում Հայաստանի պաշտպանության նախարարության կարիքների համար մատակարարվել է 2 «Իլ-76» ինքնաթիռ, ամենատարբեր տեսակի ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցների, ուղղաթիռների պահեստամասեր, հրազեն, զինամթերք և այլ տեխնիկա։

«Մենք մեր ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարներ ունենք, և համատեղ ուժերով ձգտելու ենք իրականացնել դրանք»,- ասաց Չեմեզովը։

«Ռոստեխնոլոգիի» տնօրենը, մասնավորապես, նշեց այս ոլորտում հայկական ձեռնարկությունների հետ համատեղ արտադրություն ստեղծելու անհրաժեշտությունը։

«Ռոստեխնոլոգիի» պետական ընկերությունն իր մեջ ընդգրկում է «Ռոսօբորոնէքսպորտը», «ԱվտոՎԱԶ»-ը, «ՎՍՊՄՕ-ԱՎԻՍՄԱ» ընկերությունը, որը տիտանի և դրանից խոշորամասշտաբ ապրանքների արտադրության համաշխարհային առաջատարն է, «ՌուսՍպեցՍտալ» ՍՊԸ-ն և «Վիսոկիե տեխնոլոգիի Ռ» կոնցեռն ՍՊԸ-ն։

«Ռոսօբորոնէքսպորտի» կազմում են՝ ««Օբորոնպրոմ» միավորված արտադրական ձեռնարկություն» ԲԲԸ-ն (կառավարող ընկերությունն է՝ «Ռուսաստանի ուղղաթիռներ» ԲԲԸ-ն), «Օբորոնիտելնիե սիստեմի» ԲԲԸ ենթահոլդինգը (ՀՕՊ միջոցների և բարդ ռադիոէլեկտրոնային համալիրների արտադրություն), «Օբորոնպրոմլիզինգ» լիզինգային ընկերությունը՝ ճարտարագիտություն և համաշխարհային առաջատար արտադրողներին բարձր տեխնոլոգիական մետաղամշակման սարքավորումների մատակարում, ուղղաթիռային տեխնիկայի վարձույթ և ագրեգատներ, ինչպես նաև ՄԱՁ (միավորված արտադրական ձեռնարկությունների) ձեռնարկությունների համար՝ սարքավորումներ և տեխնիկա։

2007թ. արդյունքներով, «Ռոսօբորոնէքսպորտի» ռուսական զենքի արտահանման ծավալը կազմել է 6,2 մլրդ. դոլար՝ 2006թ. 5,3 միլիարդի համեմատ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: