480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+26
Եղանակը Երևանում
Հայ
Շինարարական աշխատանքները Վերին Լարսում ծրագրվում է ավարտել 2008թ. ընթացքում. Լևիտին
17:27
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/.Վերին Լարս անցագրային կետում շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել 2008թ. ընթացքում։ Այս մասին երկուշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։

«Վերին Լարսի բացումը կապված է անցագրային կետերի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի տեխնիկական հարցերի հետ, այդ պատճառով էլ այնտեղ արդեն տարվում են նորոգման ծրագրված աշխատանքները, որոնք կավարտվեն 2008թ. ընթացքում»,-ասաց Լևիտինը։

Սակայն, ինչպես նշեց նախարարը, Ռուսաստանը Վերին Լարսը դիտարկում է ոչ թե որպես Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու միակ հնարավորություն, այլ որպես մրցակցություն՝ հաղորդակցության ուղիների միջև։

«Որպես տրանսպորտային տեխնոլոգիական հաղորդակցության միջոց երեք տարի առաջ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության հետ համատեղ խնդիր դրվեց՝ լուծել Ռուսաստանից Հայաստան տրանսպորտային հոսքերի շարժի հարցը»,-նշեց Լևիտինը։

Նախարարի խոսքերով, «Հայկական երկաթուղիների» գծի կոնցեսիայի հետ այս գործընթացը ավարտվում է, քանի որ ռուսաստանյան երկաթուղային օպերատորի ձեռքում կգտնվի երկաթուղին, որն ունի արդիականացման և բեռնափոխադրման արագության ավելացման կարիք։

Միաժամանակ, ինչպես նշեց Լևիտինը, Փոթի-Կովկաս երկրորդ լաստանավի գործարկումը թույլ կտա խոսել մշտական լաստանավային հաղորդակցության  մասին։

«Եթե այս ամենը միավորենք միասնական գործընթացի մեջ, ապա կարելի է ասել, որ Վերին Լարսը դադարում է լինել Հայաստանից Ռուսաստան տեղափոխման միակ հնարավորությունը, և մրցակցություն է առաջանում»,-ասաց նախարարը։

2006թ. հուլիսի 8-ի գիշերը ռուս սահմանապահները անորոշ ժամանակով փակեցին «Կազբեկի-Վերին Լարս» անցակետը՝ սահմանի վրա շինարարական աշխատանքներ սկսվելու կապակցությամբ։ Դա ռուս-վրացական սահմանին տրանսպորտի տեղաշարժման (այդ թվում և դեպի Հայաստան) հետ կապված բարդություններ առաջացրեց։

Արդյունքում, վրացական կողմի Ստորին Զամարակում սահմանը փակելու, իսկ ավելի ուշ, 2006թ. ամռանից, Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետի փակման հետևանքով, Հայաստանը զգալի վնասներ կրեց։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։