480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ռուսական տնտեսական համաժողովը կարող է նպաստել Հայաստանում նոր ձեռնարկությունների բացմանը. ՀՀ վարչապետ
17:14
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-ռուսական տնտեսական համաժողովը կարող է նպաստել Հայաստանում նոր ձեռնարկությունների և հարյուրավոր աշխատատեղերի բացմանը, երկուշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ վարչապետ, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը՝ ամփոփելով համաժողովի արդյունքները։

«Համաժողովի ընթացքում մենք բազմաթիվ առաջարկներ ստացանք, և եթե դրանց գոնե կեսը կարողանանք իրագործել, դա կնշանակի, որ մեր խնդիրը կատարված է»,- ասաց նա։

Սարգսյանի խոսքերով, այսօր Հայաստանի տնտեսության մեջ ներդրված են գրեթե բոլոր ինստիտուտները՝ հիմնված շուկայական հարաբերությունների արժեքների վրա և համակարգային բարեփոխումներ կատարելու առաջադրանքները փոխարինվում են զարգացում ապահովելու առաջադրանքներով։

«Այս գործընթացի ժամանակ հիմնականում առաձնացվում են այնպիսի հարցերը, ինչպիսիք են՝ շուկայական հարաբերությունների կուլտուրա ձևավորելը, տնտեսության հիմնական և առաջատար ոլորտների վերակառուցումը և հակամենաշնորհային քաղաքականության կիրառումը»,- պարզաբանեց նա։

Սարգսյանը նաև նշեց, որ իրականացվող քաղաքականության մյուս փուլ անցնելու նպատակով, որպես ռազմավարական գերակայություններ,  ընդունվել են տնտեսության մասին գիտելիքների վրա հիմնված նորարական գործունեության գործընթացները և տեխնոլոգիաների փոխանցման ապահովման գործընթացները՝

«Աճի զգալի ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, ճշգրիտ մեքենաշինության, քիմիական արդյունաբերության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ, որոնց հետագա զարգացումը կպայմանավորի Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը` հիմք ունենալով տնտեսության գիտատար և ավելացված արժեքի բարձր արդյունք ունեցող ճյուղերը»,- ընդգծեց նա։

Վարչապետը նաև ավելացրեց, որ այս համաժողովը հնարավորություն կտա մասնակից գործարարներին խորացնել և զարգացնել ձևավորված տնտեսական կապերը, կյանքի կոչել նոր նախաձեռնություններ՝ դրանք վերափոխելով երկարատև և տնտեսապես փոխշահավետ համագործակցության։

Իր հերթին Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը նշեց, որ համաժողովի նախօրեին տեղի է ունեցել հանձնաժողովի համանախագահների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են երկկողմանի գործընկերության ընթացիկ հարցերը։

«Մենք կարծում ենք, որ այս համաժողովը դառնալու է մեր բարիդրացիական հարաբերությունների զարգացման քայլերից մեկը»,- ամփոփեց նա։

Երևանում բացված Հայ-ռուսական տնտեսական համաժողովն իրականացվում է Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Համաժողովին մասնակցում են կառավարության անդամներ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի գործարարներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: