484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը շահագրգիռ է դեպի Իրան երկաթգծի կառուցմամբ. Լևիտին
16:58
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանը շահագրգիռ է դեպի Իրան երկաթգծի կառուցմամբ։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը։

«Իրանական ուղղությունը Ռուսաստանի համար շատ կարևոր և հետաքրքիր է, քանի որ Կասպից ծովի վրա ունեցած մեր փոխադրող հզորությունն արդեն չի բավարարում, որպեսզի կարողանանք ապահովել փոխադրումները ոչ միան դեպի Իրան, այլև Պարսից ծոցի շրջան, և կարծում եմ, որ հակառակ ուղղությամբ նույնպես»,- ասաց Լևիտինը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման  հարցն անհրաժեշտ է քննարկել դեպի Աբխազիա երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցի հետ համատեղ։

«Խոսքն այն մասին է, որ Հայաստան-Իրան երկաթուղային հաղորդակցության շինարարությունը մտնում է մեր Հյուսիս-Հարավ միջանցքի մեջ։ Այս համատեքստում Հայաստանի միջով Իրան դուրս գալն, իհարկե, մեզ համար կարևոր բաղկացուցիչ է, սակայն էլ ավելի կարևոր է Ռուսաստանի և Վրաստանի միջև՝ Աբխազիայի տարածքով, տեղաշարժը վերականգնելը, քանի որ դա առավել կարճ ճանապարհն է»,- ասաց Լևիտինը։

Այս համատեքստում նա ընդգծեց Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցը՝ Աբխազիայում երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցի հետ միաժամանակ։

«Այս հարցերը պետք է քննարկել միասին, քանի որ կայուն բեռնափոխադրումներ ապահովելու համար միայն լաստանավը բավարար չէ, պետք է լինի ուղիղ գիծ»,- ասաց նախարարը։

Միաժամանակ Լևիտինը դրական գնահատեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հայտարարությունը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու և երկաթուղային հաղորդակցությունը բացելու մտադրության մասին։ «Ես մեծ հույսեր ունեմ այդ կապակցությամբ»,- ասաց Լևիտինը։

Ինչպես ավելի վաղ Երևանում հայտարարել էր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, անհրաժեշտության դեպքում ՌԵՈՒ-ն պատրաստ է մասնակցել Հայաստանի և Իրանի երկաթուղային ենթակառուցվածքների  միավորմանը։

Միաժամանակ ՀՀ տրանսորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, ներկայումս Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է հուշագիր՝ երկաթուղու շինարարության տեխնիկական հնարավորություններն ուսումնասիրելու մասին, որը միավորելու է Հայաստանը և Իրանը

Հունվարի 16-ին «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը հայտարարվել է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փոխանցման մրցույթի հաղթող։

ՌԵՈՒ-ի ներդրումը «Հայկական երկաթուղիներում» կազմելու է 570 մլն. դոլար, որից 230 միլիոնը՝ մոտակա հինգ տարիների ընթացքում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։