483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
Փոթի-Կովկաս լաստուղին Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախաշեմին կարող է բարձրացնել հայկական շինանյութերի մրցունակությունը
16:37
21 Հունվարի 2008

Փոթի-Կովկաս լաստուղին, Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախապատրաստության հետ կապված, Ռուսաստանի հարավում խոշոր ենթակառույցների շինարարության արդյունքում կարող է բարձրացնել հայկական շինանյութերի մրցունակությունը։

Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը՝ հայ-ռուսական բիզնես-համաժողովի բացման ժամանակ։

«Ես կարծում եմ, որ հայ մասնագետները կարող են մասնակցել մի շարք ենթակառուցվածքների, այդ թվում՝ հյուրանոցային և սպորտային համալիրների շինարարության նախագծերի մրցույթներին»,-ասել է նա։

Այս կապակցությամբ Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը նշեց, որ 2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիադայի նախապատրաստության շինարարական փուլին Հայաստանի մասնակցությունը ակնհայտ և առարկայական խնդիր է։

«Կազմակերպման ճիշտ գործընթացից կախված՝ մենք կարող ենք այդ գործընթացում ապահովել Հայասատսնի ծավալուն մասնակցությունը»,-ընգծեց նա։

Նախարարի խոսքերով, օլիմպիադայի անցկացման փուլում Հայաստանի համար  ևս զբոսաշրջության ոլորտում կարող են գործնական կապերի հաստատման հնարավորություններ ստեղծվել։

«Տարածաշրջան՝ օլիմպիադային մասնակցելու համար, մեծ թվով մարդիկ կժամանեն, որոնց համար կարելի է հետաքրքիր «ատրակցիոններ» կազմակերպել՝ ապահովելով Երևան-Սոչի կապը»,-ասաց նա՝ հավելելով, որ  «սրանք գաղափարներ են, որոնք լուրջ մշակման կարիք ունեն»։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։