481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև 2015 թվականը Ռուսաստանն ամբողջովին կապահովի Սև ծովով երկաթուղային փոխադրումները. Լևիտին
16:30
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մինչև 2015 թվականը Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ ապահովել Սև ծովով երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացը։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտարարեց հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը՝ Երևանում հայ-ռուսական բիզնես-համաժողովի փակման ժամանակ։

«Այս պահին մեզ մոտ արդեն գործում է լաստանավ՝ Կովկաս նավահանգիստ - Փոթի նավահանգիստ ուղղությամբ, իսկ երկրորդ լաստանավը պատրաստ կլինի մարտին»,- ասաց նա։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ այդ նույն ուղղությամբ գործելու է երկրորդ օպերատորի ևս մեկ լաստանավ՝ Կովկաս-Կերչ ուղղությամբ։

Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բուլղարիա կատարած վերջին այցելության ժամանակ ստորագրվել է Վառնա-Կովկաս լաստանավային հաղորդակցություն ստեղծելու մասին նմանատիպ համաձայնագիր։

«Դա խոսում է այն մասին, որ Կովկասում մենք ձևավորում ենք մեր լաստանավային տրանսպորտային հանգույցը, և այս տարի մտադիր ենք նմանատիպ համաձայնագիր ստորագրել Թուրքիայի հետ»,- ասաց Լևիտինը։

Նրա խոսքերով, այս տրանսպորտային հանգույցի ստեղծման համար կպահանջվի 12 երկաթուղային լաստանավ, որոնցից 6-ը նախատեսվում է բաց թողնել մինչև 2010 թ.-ը, իսկ մինչև 2015թ.-ը ենթադրվում է ամբողջովին ապահովել Սև ծովով երկաթուղային փոխադրումների տեխնոլոգիական գործընթացը։

 «Մենք փորձում ենք հասնել նրան, որ Սև ծովի վրա գործի տարածաշրջանային բոլոր երկրներն իրար կապող ծովային հաղորդակցության գիծ, ինչը թույլ կտա իրականացնել ամենատարբեր լաստանավային փոխադրումներ»,- ասաց Լևիտինը։ 

2007թ. փետրվարի 13-ին Երևանում Հայաստանի կառավարության և շվեյցարական Reserve Capital Corporation ընկերության միջև ստորագրվել է Փոթի-Կովկաս լաստանավային հաղորդակցության մասին հուշագիրը։ 2008թ. մարտից այս ուղղությամբ գործելու է երկրորդ լաստանավը, ինչի արդյունքում մեկ ամսվա փոխադրումների քանակը հասցվելու է ութի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: