484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է հայերի հայրենադարձության ծրագիր մշակել
16:00
21 Հունվարի 2008

Հայաստանում անհրաժեշտ է հայերի հայրենադարձության ծրագիր մշակել։ Այս մասին երկուշաբթի, իր նախընտրական ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքերով, Հայաստանում անհրաժեշտ է մշակել և իրականացնել «Վերադարձ Հայրենիք» ծրագիրը, որը կնպաստի հայրենադարձությանը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ ամեն երկրի հարստությունն իր ժողովուրդն է, առանց որի չարժե անգամ խոսել  պետության տնտեսական ծաղկման մասին։

Բաղդասարյանը հիշեցրեց, որ 1991-2007թթ. Հայաստանը լքել է 1,4 մլն. մարդ։ Նա հայտնեց, որ մասնագետների գնահատականներով, Հայաստանի բնակչությունը 2008թ. պետք է արդեն հասած լիներ 4,5 մլն.-ի, սակայն միգրացիոն գործընթացների պատճառով այն հազիվ է գերազանցում 3 մլն.-ը։ Միաժամանակ նա ուշադրություն բևեռեց Հայաստանում տարեց բնակչության մեծ թվի վրա՝ տեղեկացնելով, որ երկրի ընդհանուր բնակչության  350 հազարը 65 և ավելի տարիքի մարդիկ են։

«Եթե մենք Հայաստանի ժողովրդագրական իրավիճակին հարկ եղած ուշադրություն չդարձնենք, ապա 20 տարի հետո երկրի բնակչությունը կկրճատվի 600-700 հազարով»,-փաստեց Բաղդասարյանը։

Հայաստանի բնակչությունը կայուն աճում է և 2007թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով, կազմել է 3 մլն. 226,7 հազ. մարդ՝ 2006թ. հոկտեմբերի 1-ի 3 մլն. 220,8 հազարի դիմաց։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին։ Նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի հետ միասին, նախագահի պաշտոնի համար պայքարելու են ԿԸՀ-ում գրանցված ևս ութ թեկնածուներ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։