480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում ուժեղացել են հակաքրիստոնեական տրամադրությունները. փորձագետ
15:37
21 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ստամբուլի հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո` մեկ տարվա ընթացքում, Թուրքիայում ուժեղացել են հակաքրիստոնեական տրամադրությունները։ Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Անցած տարվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք վկայում են այս երկրում հակաքրիստոնեական, ազգայնամոլական և պանթուրքական միտումների սաստկացման մասին»,- ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքերով, այս միտումների վկայություններն են Թուրքիայում քրիստոնյաների սպանությունները։ «Այս ամենը վկայում է այն մասին, որ թուրքական հասարակությունը գնում է խորը պառակտման ճանապարհով»,- ավելացրեց փորձագետը։

Փորձագետը նշեց, որ թուրք հանրության ճնշող մեծամասնությունը գտնվում է ազգայնամոլական և քեմալական գաղափարախոսության խորը ազդեցության տակ։

«Այս տրամադրություններն արտացոլվել են նաև Թուրքիայի քաղաքական դաշտի վրա, երբ այս երկրի խորհրդարան անցավ «Գորշ  գայլեր» ծայրահեղական, պանթուրքական կուսակցությունը»,- ավելացրեց նա։

 «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ Ոստիկանությունը ձերբակալել էր նրան սպանողին՝ 17 ամյա Օգյուն Սամաստին, որը խոստովանել էր կատարած հանցագործությունը, ինչպես նաև նշել էր սպանության մի շարք կազմակերպիչների անուններ։

53-ամյա Հրանտ Դինքը Թուրքիայում մեծ հեղինակություն էր ձեռք բերել՝ շնորհիվ իր սուր նյութերի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին, ինչի համար բազմիցս հետապնդվել էր իշխանությունների կողմից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: