483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի քաղաքական ապագան Եվրոպական միություն մուտք գործելու մեջ է կայանում
14:42
21 Հունվարի 2008

Հայաստանի քաղաքական ապագան Եվրոպական միություն մուտք գործելու մեջ է կայանում։ Այս մասին երկուշաբթի հայտարարեց «Օրինաց Երկիր» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը։

«Ես Հայաստանի ապագան տեսնում են ԵՄ-ի շրջանակներում։ Դա նշանակում է, որ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները պետք է դառնան երկրում խորը բարեփոխումները՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը մի օր դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ», - ասաց նա։

Միաժամանակ Բաղդասարյանը նշեց, որ երբեք չի խոսել Հայաստանի ՆԱՏՕ մուտք գործելու անհրաժեշտության մասին, սակայն պնդել է, որպեսզի Հայաստանը խորացնի հարաբերությունները Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ։

Նրա խոսքերով, այժմ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային և աշխարհագրական այնպիսի պայմաններում, որոնց դեպքում հանրապետության համար չափազանց կարևոր է հավասարակշիռ արտաքին քաղաքականության իրականացումը։

«Այս ամենը ենթադրում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացում՝ մեր երկիրը ԵՄ-ի լիիրավ անդամ դարձնելու նպատակով, Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների զարգացում և խորացում՝ փոխշահավետության, գործընկերության և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա», - ասաց Բաղդասարյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանին անհրաժեշտ է խորացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, դաշինքի հետ ընդլայնել անհատական գործընկերության ծրագիրը, հարևան երկրների՝ առաջին հերթին Իրանի և Վրաստանի հետ փոխհարաբերություններ զարգացնել։

«Մեզ նաև անհրաժեշտ է հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ։ Մեր հարևանները մեր թշնամիները չեն, սակայն այժմ հանրապետությունը ոչ մի հարաբերություններ չունի հարևան չորս երկրներից երկուսի հետ», - ընդգծեց քաղաքական գործիչը։

Ընտրությունները տեղի կունենան փետրվարի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 8։00-ից մինչև 20։00-ն։

 Նախագահի պաշտոնի համար պայքարելու են  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ 

Երկուշաբթի  պաշտոնապես մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 17-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։