480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկի դիրքերը. Լևիտին
14:16
21 Հունվարի 2008

Ռուսաստանը հաստատուն կերպով զբաղեցնում է Հայաստանի տնտեսության գլխավոր ներդրողներից մեկի դիրքերը։ Այս մասին հայտարարեց տնտեսական համագործակցության  հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագաh, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը՝ երկուշաբթի Երևանում հայ-ռուսական բիզնես-ֆորումի բացման ժամանակ։

«Ռուսական ընկերությունների Հայաստան մուտք գործելը լուծում են երկրի ներդրումային գրավչության աճի կարևոր խնդիրը», - ասաց նա։

Ռուս համանախագահի խոսքերով, բազմազան  կառուցվածքով տարբերվող ռուսական հիմնական ներդրումները ուղղվում են էներգետիկ, բանկային, մետաղագործական, շինարարական բնագավառներ, կապի և ՏՏ ոլորտներ, տրանսպորտային ոլորտ։

«Ներդրումային խոշորագույն նախագծերի թվում ես կնշեի գազաէներգետիկ օբյեկտների շինարարությունը, «Վիմպելկոմի» կողմից կապի ազգային օպերատոր «ԱրմենՏել» ընկերության ակտիվների ձեռքբերումը, ՎՏԲ բանկի մուտք գործելը, «Ռուսալ-Արմենալ» գործարանների, Սևան-Հրազդան կասկադի էներգոհզորացուցիչների արդիականացումը, ինչպես նաև մի շարք հայ ընկերությունների վերականգնումը», - ասաց Լևիտինը։

Նա նաև հայտարարեց, որ ռուս-հայկական ներդրումային փոխգործունեությունը երկու երկրների տնտեսական համագործակցության խորացման շարժիչ ուժն է։

Հայաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն՝ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը աճել է 68,2 տոկոսով և կազմել է 632,1 մլն. դոլար։ Միաժամանակ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումների ծավալը կազմել է 183,6 մլն. դոլար (Հայաստանից արված ողջ արտահանման 17,3 տոկոսը)՝ 2006 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ ավելանալով 74 տոկոսով։

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստան ռուսական արտադրության ապրանքների ներկրման ծավալը կազմել է 448,5 մլն. դոլար՝ ավելանալով 65,9 տոկոսով։ Միաժամանակ, ընդհանուր առմամբ ՌԴ տարածք արտահանումը կազմել է 499,4 մլն. դոլար (56,6 տոկոս աճ) կամ ներդրման ընդհանուր ծավալի 17,4 տոկոսը։ 2007 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին ՌԴ-ին բաժին է ընկել Հայաստանի ողջ արտաքին առևտրաշրջանառության 16,1 տոկոսը, ինչը ամենաբարձր ցուցանիշն է՝ Հայաստանի այլ գործընկեր-երկրների համեմատ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։