480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում. ՀՀ վարչապետ
13:40
21 Հունվարի 2008

Ռուսական կապիտալը Հայաստանում իրեն շատ հարմարավետ է զգում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ, տնտեսական համագործակցության  հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը՝ երկուշաբթի Երևանում հայ-ռուսական բիզնես-ֆորումի բացման ժամանակ։

«Հայ-ռուսական տնտեսական գործակցությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներն այսօր ավելի քան խոսուն են ու տպավորիչ:  1991 թվականից 2007թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալում Ռուսաստանից կատարված ներդրումները կազմել են մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար, կամ ընդհանուր օտարերկրյա ներդրումների մեկ երրորդը: 2007 թվականի դրությամբ Հայաստանում գրանցված են ռուսական կապիտալի մասնակ¬ցությամբ 852 ձեռնարկություններ», - ասաց կառավարության ղեկավարը։

«Համոզված եմ, որ մեր ոչ մեծ տնտեսության համար սա լուրջ թիվ է։ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության խորացումը կարող է նպաստել երկու երկրների տնտեսության կայուն զարգացմանը», - ասաց վարչապետը։

Հանձնաժողովի ռուս համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը իր հերթին ասաց, որ այս ֆորումը երկու երկրների միջև գործընկերության խորացման ուղղությամբ արվող ևս մեկ քայլ է և կոչված է նպաստելու այդ կապերի ընդլայնմանը։

Նա առանձնահատուկ նշեց երկու երկրների առևտրատնտեսական կապերի դինամիկ աճը։

«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ առևտրաշրջանառության ծավալը յուրաքանչյուր տարի ավելանում է ավելի քան 50 տոկոսով», - ասաց Լևտինը՝ միաժամանակ ավելացնելով, որ 2006 թ.-ին այդ ցուցանիշը աճել է 70 տոկոսով, 2007 թ.-ի կանխատեսումներով աճը կկազմի 63 տոկոս։

2008 թ.-ի հունվարի 20-21-ը Երևանում, Ռուսաստանի հայերի միության և Հայաստանի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության հետ համատեղ,  անց է կացվում տնտեսական ֆորում։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում է երկրի վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Ֆորումին նաև մասնակցում են ՌԴ և ՀՀ տրանսպորտի նախարարները, կառավարության անդամներ, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի գործարարներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։