485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Լավ քարոզչության դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել արդեն առաջին փուլում
18:51
18 Հունվարի 2008

Լավ քարոզչության դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը կարող է հաղթել արդեն առաջին փուլում, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, որն աջակցում է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։

Նա առանձնահատուկ ընգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների հանրահավաքային ակտիվությունը քարոզարշավի սկսվելուց հետո կաճի։

«Հանրահավաքներ կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաքում։ Մենք մարզերում հանրահավաքներ կսկսենք քարոզարշավի սկսվելու արդեն առաջին օրը»,-ընգծեց նա։

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ) հիմնվել է 1998թ. ՀՀ ԱԺ նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի կողմից, որը սպանվեց 1999թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։ Դրանից հետո կուսակցությունը ղեկավարեց նրա որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։

Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում աջակցում է 17 կուսակցություն՝ ներառյալ ՀԺԿ-ն։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ԿԸՀ-ը նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է 9 թեկնածու։

Իշխանության թեկնածու, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը, վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։