484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Ազգային անվտանգություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին աջակցելու է վարչապետին
18:25
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. «Ազգային անվտանգություն» կուսակցությունը Հայաստանի նախագահի ընտրություններին աջակցելու է վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ազգային անվտանգության հարցով ՀՀ նախագահի խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ ելույթ ունենալով կուսակցության արտահերթ նիստին։

«Այս ընտրությունը պայմանավորված է թեկնածուների դիրքորոշումներով՝ մեզ համար առաջնային՝  ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնախնդրի հարցով»,- ասաց Իսագուլյանը։

Նա վստահություն հայտնեց, որ վարչապետը ինը թեկնածուներից միակն է, որը քաջածանոթ է իրավիճակին, պատրաստակամ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ և մեծ փորձ ունի։

«Հաշվի առնելով հասարակության մեջ պառակտում առաջացնելու որոշ անձանց փորձերը, մենք նպատակահարմար գտանք պաշտոնապես հայտարարել գալիք նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն ընտրությունների ամենահավանական հաղթողն է, իսկ ընտրությունները վերջանալու են մեկ փուլով»,- հայտարարեց Իսագուլյանը։

Միաժամանակ, նա իր կողմնակիցներին կոչ արեց ակտիվ աշխատել նախընտրական փուլում։

«Հաղթողի ձայների տոկոսային հարաբերությունը հստակեցնելու է անկախ և հզոր պետություն կառուցելու մեր երկրի պատրաստակամությունը, և լուծելու է այն հարցը, թե արդյոք հայ ժողովուրդը հույսը դնելու է արտաքին ուժերի վրա և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները լուծելու համար գնալու է փոխզիջումների, թե՝ վստահելու է իր ներքին ներուժին»,- ասաց Իսագուլյանը։

«Ազգային անվտանգություն» կուսակցությունը հիմնադրվել է 1998 թվականին։ Ներկայումս կուսակցությունը ունի 2 հազ. անդամ։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։

ԿԸՀ-ն Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ինը թեկնածու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: