478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրություններում հաղաթնակի դեպքում Վազգեն Մանուկյանն աշխատելու է ընդդիմության հետ
18:10
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահի ընտրություններում իր հաղթանակի դեպքում նախագահի թեկնածու, «Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Վազգեն Մանուկյանն իր թիմում ընդգրկելու է նաև ընդդիմադիր և հասարակական գործիչներին։

«Իշխանության գալով՝ ես կօգտագործեի նախագահի լիազորությունները և պետության կառավարման գործընթացում կընդգրկեի ընդդիմադիր և հասարակական գործիչների»,- ուրբաթ Երևանում, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանուկյանը։

Նրա կարծիքով, այդ միջոցները ժողովրդի մոտ կապահովեն իշխանության գործունեության ավելի լայնամասշտաբ և թափանցիկ ընկալում։

Մանուկյանը նաև հաղորդեց, որ մտադիր է վերանայել վերջին տարիներին առաջացած հիմնախնդիրները, ավելացնելով, որ բնակչությունը պաշտպանված չէ և չգիտե, թե իր խնդիրները լուծելու համար ում դիմի։

Այս կապակցությամբ նա մատնանշեց նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Մանուկյանի խոսքով, նախորդ բոլոր բարեփոխումները՝ 1995թ.-ին և 2005թ.-ին, անցկացվել են բազմաթիվ կեղծումներով։

Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ համազգային հանրաքվեի միջոցով, իսկ 2005թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի հանրաքվեն։

Նախագահական ընտրությունները Հայաստանում նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: