483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը հերքել է ընդդիմության մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին պատրաստվող կեղծումների մասին
16:01
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել է իշխանությունների հասցեին ուղղված մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին պատրաստվող կեղծումների մասին։

«Ես ծանոթ եմ նմանատիպ մեղադրանքների հետ։ Վերջին 2-3 տարիներին այդպիսի շատ մեղադրանքներ են հնչել։ Զարմացնում է մի շարք հարցերում մեղադրողների պարզ անտեղյակությունը, իսկ որոշ հարցերում ես տեսնում եմ խղճի բացակայություն կամ պակաս»,- ուրբաթ լրագրողներին հայտարարեց Քոչարյանը։

Նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանություններն արդեն փորձ ունեն, այդ թվում՝ բազմաթիվ բողոքների առումով, որոնք ի հայտ են գալիս ընտրական գործընթացներից հետո։ Ինչպես ենթադրեց պետության ղեկավարը, բողոքների մի մասն այս անգամ էլ պարտադիր կերպով կեղծված է լինելու, որպեսզի խեղաթյուրեն ընտրությունների վերաբերյալ ընդհանուր պատկերացումը։

«Մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ Հայաստանում կան ընդդիմադիրներ, որոնք արդեն մասնագիտացել են այդպիսի բողոքների գծով, և այդ ամենը ճշմարտության տեղ չընդունեն»,- նկատեց Քոչարյանը։

Միաժամանակ, նա տեղեկացրեց, որ դատախազության կազմում գործելու է հատուկ խումբ՝ բողոքների և հասարակության տեղեկացվածության հարցերի ուսումնասիրության գծով։ Այս պրակտիկան, ինչպես հիշեցրեց պետության ղեկավարը, արդեն կիրառվել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

«Եթե խումբը թերություններ հայտնաբերի, ապա մեղավորները կպատժվեն, եթե փաստերը չհաստատվեն, հասարակությունը կտեղեկացվի, որ լուրերը կեղծ էին»,- ասաց նա։

Փետրվարի 19-ին Հայաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։

Հանրապետության ԿԸՀ ընտրություններին մասնակցելու փաստաթղթեր ներկայացրել է ինը թեկնածու։

ԿԸՀ-ը նախագահի թեկնածուների գրանցումը կատարում է 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։