483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահական ընտրությունների փուլերի քանակը ընտրություններում կորոշի ժողովուրդը
15:51
18 Հունվարի 2008

Հայաստանի նախագահական ընտրությունների փուլերի քանակը ընտրություններում կորոշի ժողովուրդը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք չենք ծրագրում փուլերի քանակը նախագահական ընտրություններում, դա ծրագրման ենթակա հարց չէ։ Դա հարց է, որը պետք է իր ընտրությամբ որոշի ժողովուրդը»,-ասաց նախագահը։

Նախագահը նկատեց, որ Հայաստանում անցկացվող սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս այն բանի բարձր հավանականությունը, որ նախագահական ընտրությունները կարող են անցկացվել մեկ փուլով։ Քոչարյանը նշեց, որ ներկայումս միայն փորձեր են ձեռնարկվում մեկ փուլով ընտրություններ անցկացնելու որոշ քաղաքական ուժերի շահագրգիռությունը բացատրելու ուղղությամբ։

«Եթե նախագահն ընտրվի առաջին փուլում, ապա նա պարտավորված կլինի նախևառաջ պատասխանատվություն կրել ժողովրդի և ընտրողների առջև իր ծրագրերի և խոստումների իրականացման համար։ Եթե նախագահն ընտրվի երկրորդ փուլում, ապա առաջին փուլից հետո քաղաքական առևտրի մեծ դաշտ է բացվում այն հարցի շուրջ, թե ով ում կաջակցի և փոխարենն ինչ կստանա»,-հայտարարեց նախագահը։

Ինչպես հայտնեց Քոչարյանը, այս հարցը ոչ մի կերպ կապված չէ ժողովրդի շահերի հետ, քանի որ դա քաղաքական ուժերի շահերի հարցն է։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ գրանցել է նախագահի ինը թեկնածուների։

Գրանցված թեկնածուների թվում են՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։  

ՀՀ նախագահի ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ Նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից մինչը փետրվարի 17-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: