480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները պատրաստ են ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնել. ՀՀ նախագահ
15:39
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունները պատրաստ են ազատ և թափանցիկ ընտրություններ անցկացնել։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք բավականաչափ քաղաքական կամք ունենք, որպեսզի նախագահական ընտրություններն ընթանան ազատ, արդար և թափանցիկ։ Այս կամքը մենք արդեն դրսևորել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և մենք գիտակցում ենք, որ հետ գնալու իրավունք չունենք։ Մենք իսկապես լուրջ ենք տրամադրված»,- ասաց նախագահը։

Քոչարյանը տեղեկացրեց, որ պետական կառույցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի նախագահական ընտրություններն անցկացվեն պատշաճ մակարդակով։ Ինչպես վստահեցրեց նախագահը, միջոցառումների ժամանակացույցը, որը բխում է Հայաստանի օրենքների նորմերից, ամբողջովին կատարվում է ։

Միաժամանակ, պետության ղեկավարը նշեց, որ գալիք ընտրություններին շատ բան կախված կլինի ընտրահանձնաժողովներում ընդգրկված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Նախագահը նրանց կոչ արեց հրաժարվել նեղ շահերից և վարվել որպես պետական կառույցների անդամներ։

«Իրոք, ընտրությունների օրը շատ բան կախված կլինի Կենտրոնական ընտրահանձնաժողովի և տարբեր մակարդակի ընտրահանձնաժողովների աշխատանքի որակից, իսկ այս հանձնաժողովները ձևավորվում են հիմնականում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից»,- փաստեց Քոչարյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։

ԿԸՀ-ը նախագահի թեկնածուների գրանցումը կատարում է 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։