480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական բանավեճերի նախընտրական արշավի ընթացքում
15:04
18 Հունվարի 2008

ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական բանավեճերի նախընտրական արշավի ընթացքում, ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի քարտուղար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ն ամենաբաց ուժն է ինչպես մամուլի, այնպես էլ հասարակության համար, և, իհարկե, մենք պատրաստ ենք նաև քաղաքական բանավեճերի», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքերով, կուսակցությունը քաղաքակիրթ նախընտրական քարոզչության անցկացման կողմնակիցն է և մրցակիցների կողմից արվելիք սև փիառին պատասխանելու է միայն փաստերով։

«Մենք մտադիր չենք սևացնել մյուս թեկնածուներին և բացատրել, թե ինչու պետք չէ քվեարկել նրանց օգտին, մենք ապացուցելու ենք, թե ինչու է անհրաժեշտ ընտրել հենց մեր թեկնածուին», - ասաց Շարմազանովը։

Միաժամանակ պատգամավորը բերեց մի շարք փաստարկներ, թե ինչու Հայաստանի քաղաքացիները պետք է քվեարկեն հատկապես գործող վարչապես Սերժ Սարգսյանի օգտին։

«Վերջին երկու տասնամյակի ընթացքում Սարգսյանը միշտ եղել է մեր հանրապետության քաղաքական իրադարձությունների կենտրոնում, միշտ ծառայել է իր հայրենիքին։ Այն բնագավառներում, որտեղ նա աշխատել է, գրանցվել է զգալի առաջընթաց, ինչը ընդունում են նաև ընդդիմության ներկայացուցիչները», - ասաց Շարմազանովը։

Նա նաև նշեց, որ Սարգսյանը կայացած քաղաքական թիմ ունի և համախոհների մեծ քանակ, իսկ վարչապետի կողմից իրականացվող քաղաքականությունը դրական արդյունքներ է տալիս։

«Ես կցանկանայի նշել նաև Սարգսյանի անձնական հատկանիշները, որոնք շատ կարևոր են նախագահական ընտրությունների ժամանակ։ Ամենաճիշտ բնորոշումը 1998 թ. հունվարին տվել է պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանը, որը, մասնավորապես, նշել է, որ չի գտնվի մի մարդ, ով կկասկածի Սերժ Սարգսյանի անկեղծությանը, հայրենասիրությանը,  նվիրվածությանը և պրոֆեսիոնալիզմին։ Կարծում եմ, որ մենք բոլոր այս տարիների ընթացքում համոզվել ենք, որ Սարգսյանն իրականում ունի այդ հատկանիշները», - ասաց Շարմազանովը։

 

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: