478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի առաջնահերթ խնդիրը լեգիտիմ ընտրությունների անցկացումն է. ՀՀԿ
13:06
18 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի առաջնահերթ խնդիրը լեգիտիմ ընտրությունների անցկացումն է, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց իշխող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Մեզ համար կարևոր է լեգիտիմ և միջազգային չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացումը։ Դրա համար կա իշխանությունների կամքը, և մենք դրանում համոզվել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ապագայում ժողովրդավարական ընտրությունները Հայաստանի համար պետք է ավանդույթ դառնան», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքերով, բոլոր քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է հասկանան, որ Հայաստանում ժողովրդավարությանը այլընտրանք չկա։

«Մեզ պետք չէ խոցելի նախագահ, մեզ պետք է այնպիսի նախագահ, ով իսկապես ընտրված է ժողովրդի կողմից, և սա, առաջին հերթին, անհրաժեշտ է Հայաստանի քաղաքացիներին», - ասաց Շարմազանովը։

Նա ընդգծեց, որ ժողովրդավարական ընտրությունները ոչ թե Եվրոպայի պահանջն է, այլ Հայաստանի քաղաքացիների պահանջմունքը։

«Մեր թեկնածու, վարչապետ Սերժ Սարգսյանի՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսը ելնում է մեր կուսակցության և մեր թեկնածուի գործողությունների տրամաբանությունից։ Երկրի քաղաքացիները չպետք է հետ նայեն, նրանք պետք է առաջ նայեն և տեսնեն մեր երկիրը ավելի զարգացած, ուժեղ և ժողովրդավարական», - ասաց Շարմազանովը։

Հայաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2008 թ. փետրվարի 19-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: