478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայփոստը մուտք է գործել Եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիա
11:38
18 Հունվարի 2008

Հայաստանի ազգային փոստայի կապի օպերատոր Հայփոստ ՓԲԸ-ն դարձել է Եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիայի (PostEurop) լիիրավ անդամ։

Հայփոստանն ընդունվել է Ասոցիացիա՝ հունվարի 16-17-ին Կրակով քաղաքում տեղի ունեցած ՓոստԵվրոպայի լիակազմ ժողովի ընթացքում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին հայկական ընկերության մամուլի ծառայությունից։

«Սա իսկապես մեծ պատիվ է։ Այս ցանցի մասը դառնալով` Հայփոստն ու Հայաստանը Եվրոպական քարտեզում իրենց տեղը կունենան` ապահովելով համագործակցություն և նորամուծություն, ինչպես նաև շահագործական որակ և արդյունավետություն, - ժողովի ընթացքում հայտարարել է գլխավոր տնօրենի արտաքին կապերի գծով տեղակալ Լառա Չոլակյանը:

ՓոստԵվրոպան ստեղծվել  է օպտիմալացնելու փոստային օպերատորներին ու փոստային ծառայությունները Եվրոպայում և խթանելու իր անդամների միջև ավելի մեծ համագործակցությունը:

Որպես ՓոստԵվրոպայի ազգային պաշտոնական փոստային ներկայացուցիչ` Հայփոստը, հետևելով ՓոստԵվրոպայի կողմից ներկայացվող կանոնակարգիչ, սոցիալական, շահագործական և շուկայական զարգացումներին, կարող է իր ազդեցությունն ունենալ եվրոպական փոստային հատվածի վրա:

Բացի այդ, ծառայության որակի և փոստային շահագործման ոլորտում Հայփոստի ծրագրերը կկատարելագործվեն ՓոստԵվրոպայի աջակցությամբ։

Հայաստանը դարձել է Հարավային Կովկասի առաջին երկիրը, որը մուտք է գործել Եվրոպական պետական փոստային օպերատորների ասոցիացիա։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ իր 900 փոստային բաժանմունքների միջոցով: Ընկերության անձնակազմը 4 հազար մարդ է։

«Հայփոստ» ընկերությունը հոլանդական «Haypost Trust Management»-ին վստահված կառավարման հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է Երևանում՝ 2006թ.  նոյեմբերի 30-ին։ Պայմանագրի համաձայն, «Հայփոստ» ընկերոությունը վստահված կառավարման է տրվում 5 տարի ժամկետով՝ պայմանագիրը նույն ժամանակով երկարացնելու իրավունքով։

«Haypost Trust Management» -ը (Ամստերդամ, Նիդեռլանդներ) հիմնվել է հատուկ վստահված կառավարման իրականացման համար։ Ընկերությունը համագործակցում է Post Finance International-ի հետ, որը մասնագիտանում է զարգացող երկրներում փոստի և փոստային ծառայությունների բարեփոխումների հարցերում։ --0-- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։