486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանում նշմարվում են հուսալքության նշաններ. ՀՀ ԱԳՆ
11:19
18 Հունվարի 2008

Ադրբեջանում նշմարվում են հուսալքության նշաններ, հինգշաբթի հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, նման կերպ Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի դիրքերը միջազգային ասպարեզում և տնտեսական զարգացման տեսակետից անհամեմատելի են։

«Դատելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ոճից՝ Ադրբեջանում նշմարվում են հուսալքության նշաններ: Գրեթե բոլոր բնագավառներում Ադրբեջանը հետ է մնում միջազգային չափանիշներից կամ էլ ընթանում է միջազգային գերիշխող միտումներին հակառակ», - ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, ակնհայտ է խուճապը ազգերի ինքնորոշման հարցերի նկատմամբ միջազգային հանրության հարաճուն ընկալման կապակցությամբ:

Բացի այդ, Կարապետյանը նշել է, որ տնտեսական և սոցիալական ոլորտներում Ադրբեջանի ցուցանիշները նույնպես խոցելի են:

«Տնտեսական զարգացման և պետականության կառուցման նվաճումների մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությունները զավեշտալի զուգադիպությամբ համընկան օրերս միջազգային հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների հրապարակման հետ, որոնք ապացուցում են, որ Ալիևի հայտարարություները պարզապես ապակողմնորոշում է Ադրբեջանի ժողովրդին», - նշել է նա։

Այսպես, Կարապետյանը նշել է, որ Heritage հիմնադրամի և Wall Street Journal օրաթերթի տնտեսական ազատությունների սանդղակով Հայաստանը բարելավել է իր ցուցանիշը` զբաղեցնելով 28-րդ տեղը, մինչդեռ Ադրբեջանը 162 երկրների շարքում 107-րդն է:

«Freedom House կազմակերպության ժողովրդավարական զարգացման ցուցանիշի համաձայն, Ադրբեջանը անցյալ տարիների նման դասվել է քաղաքականապես ոչ ազատ երկրների շարքին: Իսկ Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy ամսագրի «Չկայացած պետությունների» հրապարակած վերջին ցանկում 177 երկրներից Հայաստանը 50 կարգով գերազանցում է Ադրբեջանին», - նշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը։ 

 

Նրա խոսքերով, գրեթե բոլոր միջազգային չափանիշներով, մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը ներառյալ, Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին:

Բացի այդ, Կարապետյանը նշել է, որ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, չնայած Ադրբեջանի նշանակալից պաշարներին՝ այն միայն վերջերս է հասել մեկ շնչին ընկնող համախառն ներքին արտադրանքի ցուցանիշով Հայաստանի մակարդակին:

«Եվ վերջապես, ի հեճուկս Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարությունների, նշեմ, որ փորձագետների կարծիքով, նույնիսկ պահպանելով տնտեսական աճի և ռազմական ներուժի  ընդլայման այս տեմպերը, Ադրբեջանից դեռ 10-15 տարի կպահանջվի Հայաստանի զինված ուժերի հետ ոտք գցելու համար», - ընդգծել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքերով, ադրբեջանական այս հիմնազուրկ հայտարարությունները նպատակ են հետապնդում կեղծ տեղեկատվությամբ ապակողմնորոշել սեփական բնակչությանը` շեղելու նրանց այն իրական խնդիրներից, որոնց ամեն օր բախվում է Ադրբեջանի ժողովուրդը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: