482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման ցանկացած լուծում պետք է գտնի ղարաբաղի ժողովրդի աջակցությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ
19:47
17 Հունվարի 2008

Ղարաբաղյան կարգավորման ցանկացած լուծում պետք է գտնի ղարաբաղի ժողովրդի աջակցությունը։ Այս մասին հինգշաբթի Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Մեթյու Բրայզան՝ մեկնաբանելով համանախագահների այցը ԼՂՀ։

«Ղարաբաղ մեր այցի նպատակն էր մոտիկից ծանոթանալ տարածաշրջանին Ղարաբաղի ղեկավարության դիրքորոշումներին, որովհետև ղարաբաղյան հակամարտության ցանկացած լուծում պետք է աջակցության արժանանա Ղարաբաղի ժողովրդի կողմից»,-ասաց Բրայզան։

Նա նշեց, որ համանախագահները հարգանքով են վերաբերում Ղարաբաղի ժողովրդին և գոհունակություն հայտնեց, որ միջնորդները հնարավորություն ունեցան դիտարկումներ կատարել անմիջապես Ղարաբաղում։

«Ղարաբաղ այցելությունը կարևոր նշանակություն ուներ, քանի որ դա այն վայրն է, որտեղ միջնորդը կարող է լիովին հասկանալ խնդիրը»,-ասաց նա։

Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայից համանախագահ Բեռնար Ֆասյեն նշեց, որ «ուրախ էր լսել ԼՂՀ ղեկավարության գիտակից և պրագմատիկ  դիրքորոշումները»։

Տարածաշրջանային այցի շրջանակներում միջազգային միջնորդները հունվարի 15- 16-ին գտնվում էին ԼՂՀ-ում, որտեղ հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին և մասնակցեցին ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։