478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+34
Եղանակը Երևանում
Հայ
2007թ. ԼՂՀ Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները. ԼՂՀ պաշտպանության նախարար
19:29
17 Հունվարի 2008

2007թ. ԼՂՀ պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները, հինգշաբթի Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Նրա խոսքերով, լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ անցած 2007 թվականը  ԼՂՀ –ի համար եղել է նաև խաղաղության տարի, և լուրջ նախադրյալներ կան, որպեսզի զինադադարը շարունակվի նաև ապագայում, չնայած ադրբեջանական կողմից իրականացվող բազմաթիվ սադրանքներին։

«Անցյալ տարվա գարուն-աշուն ժամանակահատվածում հակառակորդը զինադադարի ռեժիմի հաճախակի խախտումների միջոցով փորձեց լարում ստեղծել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, բայց ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների ջանքերով այդ փորձերը լիովին ձախողվեցին։ Այս տարեսկզբից իրավիճակը շփման գծում հանգիստ է և շարունակում է մնալ ղարաբաղյան բանակի մշտական վերահսկողության ներքո»,-նշել է Հակոբյանը։

Նա հայտարարել է, որ 2007թ. գլխավոր միջոցառումներն են եղել ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմական շքերթը, որը նվիրված էր Շուշիի ազատագրման  և ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման 15-ամյակին, ինչպես նաև հանրապետությունում առաջին անգամ՝ բոլոր ստորաբաժանումների և զորամիավորումների ներգրավմամբ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի և ԼՂՀ նորընտիր նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ անցկացված զորավարժությունները։
 
Խոսելով 2007 ուսումնական տարվա արդյունքների մասին՝ նախարարը հայտարարեց, որ առաջընթացը բանակում ակնհայտ է, և ստուգում  անցած բոլոր ստորաբաժանումները բանակի ղեկավարության կողմից դրական գնահատական են ստացել։

«Այս տարի ԼՂՀ պաշտպանության բանակի գրեթե բոլոր ստորաբաժանումներն ու զորամասերը ստուգվել են Գերագույն հրամանատարի և ՀՀ ՊՆ համապատասխան հանձնաժողովների կողմից՝ ստանալով դրական գնահատական, բացի մեկ զորամասից, որը տեղակայված է ԼՂՀ Մարտակերտի շրջանում»,-նշել է Հակոբյանը։

ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարը հայտնել է նաև, որ 2007թ. առաջավոր գծում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել, ամրացվել են ինժեներակային կառույցները, հատուկ ուշադրություն է դարձվել առաջավոր գծում զինծառայություն անցնող զինվորներին, զգալիորեն բարելավվել են վերջիններիս սոցիալ-կենցաղային պայմանները։

«2008թ. ԼՂՀ Պաշտպանության բանակում աշխատանքները կիրագործվեն նույն սցենարով, որով իրականացվել են նախորդ տարում»,-հավելել է պաշտպանության նախարարը։ –0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:35
24 Օգոստոսի 2017
ԵԱՀԿ–ն չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հստակ կանոններ. փորձագետ
Հետբևեռացված աշխարհում ԵԱՀԿ–ի նման ինստիտուտները չեն զբաղվում հակամարտությունների լուծմամբ:
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։