478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՀՅԴ-ից ՀՀ նախագահի թեկնածուն նախատեսում է ստեղծել մոտ 600 նախընտրական շտաբ
18:41
17 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՅԴ-ից ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը նախատեսում է ստեղծել 500-600 նախընտրական շտաբ։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ-ի նախագահի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավար, արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը։

«Մենք նախատեսում ենք ստեղծել կենտրոնական շտաբ և շրջանային շտաբներ, ինչպես նաև կառույցներ համայնքներում, որոնց ընդհանուր թիվը կազմելու է 500-600։ Դրանք տեղակայվելու են շենքերում, ինչպես նաև ներկայացվելու են վրանային շտաբների տեսքով»,- նկատեց նա։

Բացի այդ Ռուստամյանը նշեց, որ յուրաքանչյուր շտաբը միջին հաշվով  ունենալու է երեք սպասարկող ենթաշտաբ։ «Մեր քարոզչական և կազմակերպչական գործունեությունը ծավալվելու է 1923 ենթաշտաբների միջոցով»,- ասաց նա։

Նա նաև նշեց, որ այսօր կուսակցությունն ունի այն բոլոր անձանց ստույգ ցուցակները, որոնք աշխատելու են այդ կառույցերում՝ ավելացնելով, որ պարտադիր կերպով լինելու են նաև պահուստային կադրեր, որոնք օգտագործվելու են անհրաժեշտության դեպքում։

Ռուստամյանի խոսքերով, կենտրոնական շտաբին կից գործելու է նաև հասարակական խորհուրդ, որի հիմնական նպատակը լինելու է տեղեկատվության հավաքումը, որի հիման վրա խորհուրդը քարոզարշավի վերաբերյալ ներկայացնելու է առաջարկություններ և դիտողություններ։

Ռուստամյանը հայտարարեց, որ այս պահին բոլոր շտաբներին հանձնարարված է ուսումնասիրել ընտրողների ցուցակները՝ անճշտությունները բացառելու նպատակով։ «Սա հսկայական աշխատանք է, որն անհրաժեշտ է կատարել»,- նշեց նա։

Բացի այդ նրա խոսքերով, ստեղծվելու է գրասենյակ, որը զբաղվելու է նախընտրական քարոզարշավի ժամանակ եկած տվյալների մշակմամբ և նրանց համակարգման աշխատանքներով։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրություններին մասնակցելու համար իրենց փաստաթղթերը ներկայացրել են ինը թեկնածուներ։ Նախագահի թեկնածուների գրանցումը տեղի կունենա 2007թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2008թ. հունվարի 20-ը։

ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը անցկացվելու է հունվարի 21-ից փետրվարի 17-ը՝ ներառյալ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։