478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հրանտ Դինքի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա
17:35
17 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա։

Այս մասին ասվում է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի նամակում՝ հասցեագրված «Ակոս» թերթի խմբագրակազմին` թերթի գլխավոր խմագիր Հրանտ Դինքի սպանության առաջին տարելիցի կապակցությամբ. նամակը հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» տրամադրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից։

«Հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը հարձակում էր ժողովրդավարական հիմքերով թուրքական պետություն կառուցելու փորձի վրա: Սպանողների թիրախն էր նրա պատկերացումը մի այնպիսի Թուրքիայի վերաբերյալ, որը չի սահմանափակում խոսքի ազատությունն ու հանդուրժում է բաց քննարկումներ և հավասարի պես է ընկալում ազգային փոքրամասնություններին պատկանող իր քաղաքացիներին»,- ասվում է նամակում:

Իր նամակում նախարարը խոստովանել է, որ այս պաշտոնը զբաղեցնելու տարիների ընթացքում երկու անգամ խորագույն ու անմոռանալի ցնցում է ապրել. առաջինը 1999 թ.-ին, երբ Հայաստանի կայունությունը վտանգի ենթարկվեց ահաբեկիչների կողմից, իսկ երկրորդը` անցյալ տարի, երբ Հրանտ Դինքի սպանության գույժը հաղորդող հեռախոսազանգն է ստացել։

Երկու դեպքում էլ, ինչպես կածում է Օսկանյանը, դրանք հարձակումներ էին ոչ թե մարդու, այլ՝ գաղափարների ու արժեքների վրա:

«Մենք կարոտով ենք հիշում Հրանտին: Նա տարին մի քանի անգամ Հայաստան էր այցելում: 2006 թ.-ի սեպտեմբերին, երբ խոսեց Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովին, նրա ուղերձն այն էր, որ, որպես եվրոպական ընտանիքի անդամներ, Թուրքիան ու Հայաստանը նորմալ հարաբերություններ կարող են ունենալ, քանի որ անգամ չկամեցողները Թուրքիայում կսկսեն երկխոսության համար ուղիներ փնտրել: Սա հաճելի էր լսել, քանի որ համահունչ էր մեր ցանկություններին»,- հիշեցրեց Օսկանյանը:

Նախարարը նշել է, որ «Հայոց ցեղասպանության 90 ամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին» ելույթի ժամանակ բոլորը հարգանքով էին ունկնդրում Դինքի զեկույցը, նրա զգացական ու տրամաբանված կոչին` վարելու երկխոսություն, տարանջատելու այսօրվա Թուրքական Հանրապետությունը մոտ 100 տարի առաջ ոճրագործություն գործածներից:

«Այն ժամանակ Դինքը թուրքական իշխանություններին ներկայացրեց իր բացատրությունները, որ հայերն իրենց արմատներն են որոնում, նույն այն արմատները, որ Օսմանյան կայսրությունը թրատեց, երբ փորձեց լիովին բնաջնջել մի ամբողջ ժողովուրդ ու պոկել նրան իր տնից, մշակույթից ու ավանդույթներից: Յուրաքանչյուր անգամ, երբ Երևան էր գալիս, մենք մի քանի րոպե խոսելու ժամանակ էինք գտնում: Շատ կարևոր էր, որ ես նրանից լսեի Թուրքիայում տիրող տրամադրությունների մասին: Հրանտը հենց այն մարդն էր, ումից կարելի էր հարցնել, քանի որ նա պարզապես Թուրքիայում ապրող մի հայ չէր»,- նշեց Օսկանյանը:

ՀՀ արտգործնախարարի խոսքերով, Դինքը հպարտանում էր իր երկու՝ թուրքական ու հայկական ինքնություններով, և վիրավորվում ու բարկանում էր, երբ այդ երկուսի միջև հաշտության եզրեր գտնելու իր ջանքերի համար նրան մեղադրում էին «թրքականությունը վիրավորելու» մեջ:

Օսկանյանը հիշում է, որ երբ նրան առաջին անգամ Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով «թրքականությունը վիրավորելու» մեղադրանք ներկայացրեցին, հարցրեց նրան, թե արդյոք օգտակար կլինի իր կողմից նամակ գրելը կամ հրապարակավ ելույթ ունենալը:

«Նա վստահությամբ արձագանքեց, թե. «Իմ շնորհակալությունն ու երախտիքն եմ հայտնում, բայց հոգ մի ընէք, ես մինակս հիմա ինծի կը բավեմ. Առաջ Աստված պայքարս մինչև վերջ պիտի տանեմ»։ Հետագայում նա զարմանքով էր նշում, որ մի կողմից Հայաստանը կոչ է անում երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ Թուրքիան փորձում է դատապարտել կամ չեզոքացնել իր քաղաքացուն»,- հիշեցրեց նախարարը։

Օսկանյանը նշել է, որ Հրանտ Դինքն անկեղծ էր ու քաջ, բայց պարզամիտ չէր: Այնուհանդերձ, նա չէր կարող կանխատեսել նման «չեզոքացում»՝ նրա անկեղծ ու խիզախ ձայնը լռեցնելու նպատակով: Նախարարի խոսքով, շատերը նրա սպանության մեջ պարզ ուղերձ լսեցին, որ այն վտանգը, որն իրենց առջև կանգնած է, ավելի խորն է, քան պարզ իրավական դատապարտումը:
 
«Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը սպանվել էր հունվարի 19-ին՝ Ստամբուլի իր գրասենյակի դիմաց։ Դինքին սպանողը խոստովանեց իր հանցանքը՝ խոստովանագրում նշելով, որ այդ քայլին նրան դրդեցին Դինքի հրապարակումները Հայոց ցեղասպանության մասին։

53-ամյա Հրանտ Դինքը մեծ հեղինակություն էր ստացել Թուրքիայում՝ իր սուր նյութերի շնորհիվ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչի համար բազմիցս հետապնդվել էր իշխանությունների կողմից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: