484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայերը գերադասում են ավանդական հեռախոսազանգերը sms-ների փոխարեն-«ԱրմենՏել»
19:44
16 Հունվարի 2008

Հայերը գերադասում են ավանդական հեռախոսազանգերը sms-ների փոխարեն։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունից, նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում ընկերության աբոնենտները իրականացրել են շուրջ 12,8 մլն. զանգ, ինչը գրեթե 2 մլն.-ով բարձր է 2007թ. ցուցանիշից։

Ընդ որում, ընկերության վիճակագրության համաձայն, հաշվետու շրջանում բջջային ցանցի աբոնետներն ուղարկել են 3,3 մլն. Հայերը գերադասում են ավանդական հեռախոսազանգերը sms-ից, 2007թ. առաջին շաբաթվա 2,7 մլն.-ի դիմաց։

Միևնույն ժամանակ Ծննդյան տոների կապակցությամբ sms-ներով իրենց հարազատներին շնորհավորել է շուրջ 490 հազ. մարդ։

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընկերության աբոնենտները մեծ նշանակություն չեն տալիս sms-հաղորդագրություններին, որոնք հաճախ զիջում են անմիջական ավանդական հեռախոսազանգերին և շնորհավորանքներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունում նշեցին, որ ԱՊՀ երկրներում բջջային ցանցերի աբոնենտները գերապատվությունը տալիս են sms-ներին, որոնց թիվը ամանորի գիշերը կտրուկ աճում է։

SMS-հաղորդագրությունների ծառայությունը հարմար է նաև այն դեպքերի համար, երբ հարմար չէ հեռախոսազանգերին պատասխանելը կամ մտքերը բարձրաձայն արտահայտելը, ինչպես նաև նվազեցնում է կարևոր տեղեկությունը բաց թողնելու հավանականությունը։

«ԱրմենՏել» ՓԲԸ հեռահաղորդակցման ընկերության արժեթղթերի 100% -ի սեփականատերը 2007թ. ապրիլից ռուսական «Վիմպելկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը՝ «Բի-Լայն»)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: