480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի ազդանշանիչներ կտեղադրի Հայաստանի բարձրահարկ շենքերում
18:19
16 Հունվարի 2008
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/.«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն գազի ազդանշանիչներ կտեղադրի Հայաստանի բարձրահարկ շենքերում։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, գազօգտագործման համակարգի անվտանգության մակարդակը բարձրացնելու  և տեխնածին վթարները նվազագույնի հասցնելու նպատակով «Հայռուսգազարդը» նախապատրաստական աշխատանքներ է տանում գազազգայուն սարքերի հիման վրա անվտանգության համակարգ ստեղծոլու ուղղությամբ։

Այս կապակցությամբ ընկերությունը հանդես է եկել հանրապետության բոլոր գոզօգտագործողների համար գազօգտագործման ներտնային համակարգում վարդակային ազդանշանիչի կիրառման վերաբերյալ տեխնիկական օրինակարգի կիրառման առաջարկով։

«Այս նախագծի իրականացման համար «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է Հայաստանի քաղաքաշինության նախարարություն նորմատիվային և տեխնիկական փաստաթղթերում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչպես նաև Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողով՝ նախագիծն ընկերության անհատական ծրագրի մեջ ներգրավելու առաջարկությամբ»,-հայտնեցին մամուլի ծառայությունից։

Ազդանշանիչները նախատեսված են ձայնային և լուսային ազդանշանով անընդհատ վերահսկման համար, այն դեպքերում, երբ տարածքում բնական գազի մակարդակը հասնում է պայթյունավտանգ աստիճանի և ազդանշան է տալիս անչատիչ փականին, դադարեցնելով գազի մատակարարումը։

«Անվտանգության համակարգերի ստեղծման համաշխարհային փորձի կիրառման և ազդանշանիչների ու տարբեր ֆիրմաների կողմից արտադրվող հաշվիչ փականների հետ ծանոթության հիմքի վրա, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն մշակել է ազդանշանիչների և հաշվիչ փականների տեղադրման հնարավոր տարբերակներ, ինչպես նաև ծրագրել անվտանգության համակարգերի ներմուծման փուլերը բազմահարկ շենքեր, անհատական տներ և բարձրահարկ շենքերի մուտքեր»,-հայտնել են ընկերությունից։

Ընկերությունը մշակել է «Բարձրահարկ բնակելի շենքերում անվտանգության  համակարգեր ներդնելու նպատակով վարկային միջոցներ հավաքագրելու ներդրումային առաջարկներ», որը ներկայացված է քննարկման և հաստատման։

Ավարտվում է հեղուկ գազի ավտոմատ ազդանշանիչների և հաշվիչ փականների մրցույթային առքուվաճառքի փաստաթղթերի պատրաստումը։

Հայաստանի փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն, միայն երեկ Երևանում գազի արտահոսքից մահացել է երեք հոգի։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։

Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, այժմ նրա կապիտալը կազմում է 580 միլիոն դոլար, բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն (57,59% բաժնետոմս), ՀՀ էներգետիկայի նախարարությունը (34,7%) և «Իտերա» նավթագազային ընկերությունը (7,71%)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։