478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՌԵ-ի քաղաքականությունը Հայաստանում կուղորդվի երկրի տնտեսական զարգացման ապահովմանը
17:40
16 Հունվարի 2008

ՌԵ-ի քաղաքականությունը Հայաստանում կուղորդվի երկրի տնտեսական զարգացման ապահովմանը, չորեքշաբթի «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելուն նվիրված նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ռուսաստանյան ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը։

«ՌԵ քաղաքականությունը Հայաստանում ուղղորդված է լինելու երկրում տնտեսական զարգացման ապահովմանը։ Մենք մտադիր ենք ապրանքափոխադրումների արդար գնացուցակ հաստատել, որոնք կհստակեցվեն գործարարների հետ բանակցությունների արդյունքում»,-ասաց նա։
 

Յակունի խոսքերով, ՌԵ-ն չի հաստատի գներ, որոնք «կսպանեն» հայ բիզնեսը և կխանգարեն  երկրի տնտեսական զարգացմանը։

ՌԵ նախագահը նշեց, որ երկրի տնտեսական վիճակի լավագույն ցուցանիշն է։ Նա ուշադրություն բևեռեց այն բանի վրա, որ ՀԵ-ն 2006-2007թթ. արձանագրել է ապրանքափոխադրումների զգալի աճ, ինչը վկայում է երկաթուղայինների և մենեջմենտի լուրջ աշխատանքի մասին։

«Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսությունը կայուն զարգանում է»,-հավելեց նա։

Չորեքշաբթի ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցման բացվելուց հետո ներդրումները կաճեն մինչև $610 մլն., Ադրբեջանի հետ՝ մինչև $1,8 մլրդ., երկաթուղու աբխազական հատվածի բացվելու դեպքում՝ մինչև $2,2 մլրդ.։

Կոնցեսիոն մուծումների մասին առաջարկությունների փաթեթի համաձայն, որը հրապարակվել է 2008թ. հունվարի 8-ին, ՌԵ-ն որպես միանվագ կոնցեսիոն մուծում Հայաստանի բյուջե է փոխանցում 1,7 մլրդ. դրամ։ Բացի այդ, ՌԵ-ն ամեն տարի Հայաստանի պետբյուջե է փոխանցելու Հայկական երկաթուղու ընդհանուր շահույթի 2%-ը։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից  805 կմ.-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

ՀԵ-ի եկամուտը 2007թ. կազմել է 12 մլրդ. դրամ, 2006թ. 11 մլնրդ.-ի դիմաց ($1 - 308,47 դրամ)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: