486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՌԵ-ն կանի հնարավոր ամեն ինչ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար
15:51
16 Հունվարի 2008

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի-Արմենիա/.ՌԵ-ն կանի հնարավոր ամեն բան Հայաստանի տրանսպորտային շրջափակումը վերցանելու համար, չորեքշաբթի «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելուն նվիրված նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց ռուսաստանյան ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը։

«Մենք կանենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի ՀԵ շրջափակումը վերացվի։ Դա ՀԵ-ի տերերի՝ հայկական պետության ցանկությունն է և մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Բայց շրջափակման վերացման կոնկրետ ժամկետների մասին խոսելը վաղաժամ է»,-ասաց Յակունինը։

Նա հավելեց, որ ՀԵ շրջափակման վերացման մասին հարցն արդեն քննարկվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ։

Յակունինի խոսքերով, ՌԵ հիմնական նպատակն է Հայկական երկաթուղիների աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Նա նկատեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերություների բացակայությունը չի նպաստում բիզնեսի զարգացմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերի հաստատման մասին հարցը քաղաքական է և երկարատև ու քրտնաջան լուծում կպահանջի»,-ասաց ՌԵ նախագահը։

Չորեքշաբթի ՌԵ ընկերությունը հաղթող է ճանաչվել Հայկական երկաթուղիները կոնցեսսիոն կառավարման հանձնելու մրցույթում։ 2007թ. դեկտեմբերի 21-ին հրապարակված ֆինանսական առաջարկում ՌԵ-ն հայտարարել է «Հայկական երկաթուղիներ» $570 մլն. ներդնելու պատրաստակամության մասին, որից $230 մլն.-ը մոտակա հինգ տարիների ընթացքում։ Թուրքիայի հետ երկաթուղային հաղորդակցման բացվելուց հետո ներդրումները կաճեն մինչև $610 մլն., Ադրբեջանի հետ՝ մինչև $1,8 մլրդ., երկաթուղու աբխազական հատվածի բացվելու դեպքում՝ մինչև $2,2 մլրդ.։

Կոնցեսսիոն մուծումների մասին առաջարկությունների փաթեթի համաձայն, որը հրապարակվել է 2008թ. հունվարի 8-ին, ՌԵ-ն որպես միանվագ կոնցեսսիոն մուծում Հայաստանի բյուջե է փոխանցում 1,7 մլրդ. դրամ։ Բացի այդ, ՌԵ-ն ամեն տարի Հայաստանի պետբյուջե է փոխանցելու Հայկական երկաթուղու ընդհանուր շահույթի 2%-ը։

Հայաստանի երկաթուղիների 1125կմ.-ից  805 կմ.-ը ՀԵ-ի ենթակայության մեջ է գտնվում։ Ընկերությունը 2001թ.-ից կայուն եկամուտ է բերում։ 2007թ. ՀԵ-ն տեղափոխել է 3 մլն. տոննա բեռ, 2006թ. 2,7 մլն.-ի դիմաց։

ՀԵ-ի եկամուտը 2007թ. կազմել է 12 մլրդ. դրամ, 2006թ. 11 մլնրդ.-ի դիմաց ($1 - 308,47 դրամ)։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։