486.22
+0.48
563.77
+1.96
8.2
-0.07
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 170 մլն. իենի չափով դրամաշնորհ կտրամադրի
15:04
16 Հունվարի 2008

Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին 170 մլն. իենի չափով դրամաշնորհ կտրամադրի ։

Այսօր համապատասխան պայմանագիրը Երևանում կնքել են ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը և Ռուսաստանում Ճապոնիայի դեսպանատան խորհրդատու Խիրոկի Խազումին։

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, դրամաշնորհը թվով իններորդն է և տրամադրվում է Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA) ծրագրի շրջանակներում՝ «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» ծրագրի իրականացման նպատակով։

Սույն միջոցները կուղղվեն այդ կատեգորիայի հայ ֆերմերների համար գյուղատնտեսական տեխնիկա գնելուն։

Մամուլի տեղեկատվության համաձայն, դրամաշնորհի ստացման համար հիմք է հանդիսանում համապատասխան դիմում-հայտը և երկու երկրների կառավարությունների կողմից ստորագրված Հայտագիրը։

Ստորագրելով Հայտագիրը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, մասնավորապես, պարտավորվում է ճապոնական կողմին ազատել մաքսային պարտավորություններից, երկրի ներսում գործող հարկերից, ինչպես նաև արդյունավետ օգտագործել ստացված օգնությունը և Գործընկերային հիմնադրամի ստեղծման նպատակով բանկային հատուկ հաշվի վրա ներդրումներ կատարել՝ ներմուծվող ապրանքների արժեքի առնվազն 50 տոկոսի չափով։

Վերոհիշյալ դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված Գործընկերային հիմնադրամի հատուկ հաշվեհամարի վրա կուտակվել է շուրջ 3,9 մլրդ դրամ (12,6 մլն դոլար), որից շուրջ 2 մլրդ դրամը (6,5 մլն դոլար) օգտագործվել է Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված ծրագրերի ֆինանսավորման համար։

Դրամաշնորհը տրամադրվում է Ճապոնիայի կառավարության պաշտոնական մարմին հանդիսացող «Ճապոնիայի միջազգայի համագործակցության գործակալության» (JICA) կողմից հաստատված պայմաններին և երկրի ներսում գործող օրենքներին համապատասխան։ Տրամադրված դրամաշնորհի համակարգման և վերահսկողության հետ կապված աշխատանքները իրականացնում է «Ճապոնիայի միջազգային կոոպերացիայի համակարգը» (JICS), որը Ճապոնիայի կառավարության կողմից պաշտոնապես երաշխավորված անկախ և իրավասու գործակալ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։