484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «Շողակն» ֆոլկ համույթը համերգ կունենա Ֆրեզնոյում՝ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակի առթիվ
13:48
16 Հունվարի 2008

Հայկական «Շողակն» ֆոլկ համույթը համերգ կունենա Ֆրեզնոյում (Կալիֆոռնիա նահանգ)՝ նվիրված ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանին, չորեքշաբթի Երևանում լրագրողներին տեղեկացրեց համույթի մենակատար Հասմիկ Հարությունյանը։

Նրա խոսքերով, համույթի համերգը տեղի կունենա «Շողակնի»՝ հունվարի 19-ից ԱՄՆ-ում և Կանադայում կայանալիք հյուրախաղերի շրջակներում։

«Այս տարի նշվելու է հայտնի գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյա հոբելյանը, և մենք որոշել ենք նաև մեր ներդրումն ունենալ այդ գործում», - ասաց նա։

Այսպես, փետրվարի 26-ին Ֆրեզնոյի պետական համալսարանի «Satellite Union» սրահում «Շողակն» համույթը համերգ կունենա՝ նվիրված մեծ գրողի հիշատակին։

«Ես կարծում եմ, որ մեր ելույթը հետաքրքիր կլինի հայկական համայնքի համար ևս», - ավելացրեց նա։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ. հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ MGM կինոստուդիան գնել է «Մարդկային կատակերգություն» վեպը։

«Շողակն» ֆոլկ համույթը ստեղծվել է 1994 թ.-ին Երևանում՝ հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանի կողմից։ Իրենց ելույթներում համույթի մասնակիցներն օգտագործում են միայն հայկական ավանդական գործիքներ՝ դուդուկ, զուռնա, դհոլ, քանոն, քամանչա, շվի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: